Վրաստանի ոստիկանությունը հետաքննում է Հայաստան տանող ինտերնետային մալուխների վնասման երկու դեպք
Վրաստանի ոստիկանությունը հետաքննում է Հայաստան տանող ինտերնետային մալուխներին վնասման երկու փաստը, նշվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ:
ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությանն առընթեր Դմանիսիի եւ Մառնեուլիի ոստիկանության բաժանմունքներն արդեն հետաքննություն են սկսել միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստով: Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ արձագանքել են: Այս պահին խնդիրն արդեն լուծված է, եւ ինտերնետը վերականգնվել է:
Ըստ գերատեսչության` սեպտեմբերի 29-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հեռացրել են հողը եւ վնասել ստորգետնյա հեռահաղորդակցման օպտիկամանրաթելային մալուխները Դմանիսիի Օրոզմանի գյուղի մոտակայքում: Անհայտ անձինք կտրել են ընկերությանը պատկանող միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխը, որը Սեւ ծովից գալիս էր Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ուղղությամբ: Փաստի վերաբերյալ համապատասխան հաղորդումը ընկերության ներկայացուցիչը ոստիկանություն էր ներկայացրել սեպտեմբերի 30-ին` դեպքից երեք ժամ անց: Ոստիկանության Դմանիսիի բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի I մասի 187-րդ հոդվածով նախատեսված հանցագործության փաստով:
Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին Silknet ընկերությունը տեղեկություն է ստացել, համաձայն որի Սադախլո գյուղում վնասվել է դրան պատկանող օպտիկամանրաթելային մալուխը: Տեղ հասնելուն պես, ընկերության ներկայացուցիչները պարզել են, որ ջրատարով անցնող օպտիկամանրաթելային մալուխը կտրված է: Նշված մալուխը տեղական բնակիչներին ինտերնետային ծառայություններով էր ապահովում եւ միացված էր Հայաստանի Հանրապետության ինտերնետ մատակարարման համակարգին:
Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի I մասի 187-րդ հոդվածի հատկանիշներով:
Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությանն առընթեր Դմանիսիի եւ Մառնեուլիի ոստիկանական բաժանմունքներում քննչական գործողություններ են ընթանում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստի վերաբերյալ: Նաեւ օպերատիվ-որոնողական ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում` հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...