«Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի
«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-յան ալիքում մեկնաբանել է Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։
«Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմականորեն հաստատված փաստ, ճանաչել է 29 պետություն, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Բացի այդ՝ դա արել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը եւ այլ կազմակերպություններ ու առանձին շրջաններ։
Հայերի բնաջնջման հրահրողն ու կատարողը՝ Թուրքիան, ցեղասպանությունը, բնականաբար, չի ճանաչում։ Սեփական պատմության ամոթալի էջերը միշտ ցանկանում ես պատռել ու մոռանալ։
Իսկ այժմ թուրքական իշխանությունները ոչ միայն սառնասրտորեն նայում են, թե ինչպես են պատերազմում հայեր մահանում, այլեւ անում են ամեն ինչ, որ դրանում, որքան հնարավոր է, շատ մարդ մահանա։
Այստեղ միտքս է գալիս 20-րդ դարի եւս մեկ ցեղասպանություն, որը կոչվում է «հրեական հարցի վերջնական լուծում»։ Միայն թե հիմա Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով»,- նշել է Թինան։
Ավելի վաղ մեդիամենեջերրը սոցիալական ցանցերի իր էջերում արդեն իսկ խոսել է այն մասին, որ «Թուրքիան լայնամասշտաբ պատերազմ է ուզում ուրիշի ձեռքերով»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...