Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ հետևողական հարձակումների կապակցությամբ: Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան »-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին կալանավորվել է:
Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:
«Բարգավաճ Հայաստան » կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից թիրախավորվում է քաղաքական նպատակներով :
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս