Չավուշօղլուն որոշել է պաշտպանել Թրամփին եւ քննադատել է Փելոսիին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել է «բացահայտ տգիտության» մեջ` վերջինիս մեկնաբանությունների հետ կապված, որոնցում կասկածի տակ են դրվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը ժողովրդավարությանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ավտորիտարիզմի մեջ մեղադրվող այլ առաջնորդների նկատմամբ նրա ենթադրայլ «հիացմունքը», փոխանցում է Reuters-ը:
Փելոսին քննադատել էր Թրամփի հրաժարվելն իշխանության խաղաղ փոխանցման երաշխիքներ տրամադրել նոյեմբերի ընտրություններին պարտության դեպքում եւ ԱՄՆ նախագահին կոչ էր արել հարգել իր երդումը եւ ԱՄՆ Սահմանադրությունը:
«Մենք գիտենք, թե ումով է նա հիանում: Նա հիանում է (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինով, հիանում է Կիմ Չեն Ընով, հիանում է Էրդողանով,- ասել էր Փելոսին:- Բայց ես կհիշեցնեմ, որ Դուք ոչ Հյուսիսային Կորեայում եք, ոչ Թուրքիայում, ոչ էլ Ռուսաստանում չեք, պարոն նախագահ»:
«Փելոսիի պաշտոնի բաչձրացումը մինչեւ պալատի խոսնակ` ահա թե ինչն է իրականում անհանգստացնում է ամերիկյան ժողովրդավարությանը` հաշվի առնելով նրա բացահայտ տգիտությունը,- գրել է Չավուշօղլուն իր թվիթերում:- Սովորեք հարգել թուրք ժողովրդի կամքը»:
Չնայած մի շարք հարցերի շուրջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի բարդ հարաբերություններին` Թրամփը հաճախ է գովերգել Էրդողանին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...