ՍԴ նիստերի քվեարկություններին չեմ մասնակցել, քանի որ Աշոտ Խաչատրյանի գործողություներն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան
Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության իր քվեարկությունը պարզ կլինի իր հարցերին ստացվելիք պատասխաններից հետո: Նա նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, որ հիմա մեկ թեկնածու է․ կարող էր ընդհանրապես թեկնածու չլինել, կարող էին լինել մի քանիսը:
Ինչ վերաբերում է նախկինում Սահմանադրական նիստերին իր մասնակցությանը, ապա Արևիկ Պետրոսյանն ասաց, որ ինքը մասնակցություն ունեցել է, բայց քվեարկություններին չի մասնակցել՝ հիմնականում սահմանադրաիրավական բովանդակային փոփոխությունների պատճառով:
«Ամենակարևոր հարցը Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պատասխանատուի՝ Աշոտ Խաչատրյանի գործողությունների իրավաչափությունը ես չեմ ընդունել, քանի որ պարտավոր էր, ըստ իս, Սահմանադրական դատարանի օրենքի մասին օրենքի 18 հոդվածի երրորդ մասի համաձայն՝ հունիս 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացրել գրեթե մեկ ամիս շարունակ, որի պատճառով էլ խնդիրների մեծ մասը առկա է եղել: Ես իր գործողություներն իրավաչափ չեմ համարել, դրա համար քվեարկություններին չեմ մասնակցել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը։ Երեք օր է՝ ՍԴ-ն փակ նիստ է անում, որի ընթացքում քննարկվում են վերոնշյալ հարցերը։ Երեկ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրել էր, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Վերջինն ինքնաառաջադրվել է։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս