Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի
Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել Է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել Է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Այդ թեստավորման նպատակն Է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում, Արդարադատության տան հետնաբակում ստեղծված Է համապատասխան տարածք, այսօր եւ վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում Է, կարող Է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,- լրագրողներին ասել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր, Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար:
Անցած օրը Վրաստանում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, դրանցից 47 ախտահարվածներ Թբիլիսիից: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել, հաղորդել Է Sputnik-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...