Այո, աշունը լինելու է թեժ, ինչպես թեժ էր գարունը, ամառը. Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայսատանում ամեն ամիս եւ տարվա ամեն եղանակ է թեժ. Այս պարագայում քաղաքական կլիշեները չեն աշխատում, որովհետեւ 2018-ի մայիսից սկսած տարբեր պատճառներով այս կառավարությունն առիթ է ստեղծել, որ ցանկացած ամիս թեժ անցնի Հայաստանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, այս ամենի հիմքում դրված է Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության կիսագրագետ, դեմագոգիկ, անպատասխանատու կեցվածք. «Այս կառավարությունը կարծես կոմիքսների հերոսների կառավարություն լինի: Ցավոք դրա գինը վճարում է ժողովուրդն ու պետությունը: Այո, աշունը լինելու է թեժ, ինչպես թեժ էր գարունը, ամառը, եւ ինչպես ձմեռն է թեժ լինելու: Այսօր ունենք աճող դժգոհություն, խորացող տնտեսական ճգնաժամ»,-ասաց Աշոտյանը:
Նա նաեւ անդրադարձավ ընդդիմադիր դաշտին՝ նշելով, որ այնտեղ կան տարբեր շերտեր, տարբեր խաղացողներ եւ այնտեղ բուռն գործընթացներ են. «Իշխանությունը պարբերաբար փորձում է սեպ խրել կամ նոր բաժանարար գծեր քաշել ընդդիմության ներսում, դա արվում է ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծով, նաեւ փորձել են անել ՀՀԿ-ԲՀԿ ճամբարով: Դա շատ տեսանելի է, բայց ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել եւ կլինենք անցյալում թողնել տարաձայնությունների նստվածքը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս