Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ
Պետք է փաստել, որ Ադրբեջանի նախագահը, արտգործնախարարը, նաև՝ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը շատ ակտիվ տեղեկատվական, նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ նոր ռազմական սադրանքների գնան: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարություններին, թե ՀՀ-ն ձախողել է բանակցությունները:
«Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք վերջին օրերին, որ մի կողմից մտահոգիչ են, մյուս կողմից մեզ կարող են զավեշտալի թվալ, շատ հստակ մտնում են նախապատրաստական տրամաբանության մեջ»,-նշեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ լայնածավալ զորավարժություններ իրականացրին, այնտեղ տեղավորվեցին թուրքական զորքեր, մեծ քանակով զրահատեխնիկա, ապա ընդգծեց՝ մինչ օրս ոչ մի զինվոր և ոչ մի զինատեսակ այդ տարածքից դուրս չի հանվել:
Աբովյանի դիտարկմամբ՝ այս պահին ՀՀ-ն բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով, հարթակներով պետք է բարձրաձայնի, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են, մեղմ ասած, ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում: «Պետք է նաև հստակ հասկանալ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ի և Արցախի շուրջ, մեզ պետք է ստիպեն գործել թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական առումով ավելի հետևողական և ագրեսիվ»,-ասաց նա՝ նշելով, թե անհասկանալի է՝ ինչի շուրջ են բանակցում բանակցողները, որովհետև ասել են՝ կոնսուլտացիա են անում.
«Բայց կարևոր է նշել մի բան՝ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, և բացի հրահրելուց՝ տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ»,-ընդգծեց Արման Աբովյանը:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս