Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի եւ Սփյուռքի քույրեր եւ եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29 տարի առաջ այս օրն իրականություն դարձավ հայ ժողովրդի տասնամյակներ փափագած երազանքը՝ ազատ ու անկախ հայրենիքի հռչակումը: Այսօր արդեն պետականության հիմքերն ամրապնդելու գործում անելիք ունենք բոլորս: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դառնալ մեր երկրի առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագայի շինարարը, սերունդներին ավելի լավ հայրենիք ժառանգելու համար համախմբել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ներուժը: Երկիրը շենացնելու գործում չկան սեւեր ու սպիտակներ, չկան հայրենիքը շատ կամ քիչ սիրողներ: Անկախությունը մեր երկրի ապագայի հիմնասյունն ու երաշխավորն է, որը պահպանելու առաքելությունը վերապահված է մեզանից յուրաքանչյուրին:
Տոնի առիթով եւս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ովքեր նահատակվել են հանուն Հայաստանի վաղվա օրվա: Հավերժ փառք մեր հերոսներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով աշխարհասփյուռ հայությանը կարեւորագույն այս տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ հարատեւ խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս