Այդ օրենքը կյանքի է կոչում մի քաղաքական ուժ, որի ֆունդամենտում Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք» պապիկն է
Այդ օրենքը կյանքի է կոչում մի քաղաքական ուժ, որի ֆունդամենտում Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք» պապիկն է, ինչի համար ոչ մեկը՝ ի դեմս Կառավարության աշխատակազմի ղեկավարի, պատիժ չի կրել։ Մի քաղաքական ուժ, որը պետական բյուջեով «ֆեյքերի» բանակներ է պահում։ Այս մասին «Խոսքի ազատության դեմ ճնշումները թեմայով» կլոր սեղան քննարկմանը հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Սերգեյ Չամանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամի փոխարեն սահմանել 5, զրպարտության համար նախկին 2 մլն դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ տուգանք։
«Ալեն Սիմոնյանը ինչ-ինչ փաստերից ելնելով՝ երևի կոնկրետ ցուցակ ունի, որ կոնկրետ մարդիկ պետք է տուգանվեն տվյալ գումարով, և այդ գումարները լցվեն իրենց կուսակցական բյուջե»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, թե իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են խստացնել այն օրենքները, որոնց դեմ պայքարել են ընդդիմություն եղած ժամանակ, համարել են հակաժողովրդավարական։
«Հիմա, իշխանության համը զգալով և վախից, որ հանկարծ լրագրողները կարող ե բացահայտել որոշ վարքագծեր, որոնք վայել չեն իշխող ուժերին, որոշում են խստացնել «վարկաբեկում» կոչվածը»,-նշեց նա։
«Մեդիա պաշտպան»-ի ներկայացուցիչներն ընդգծեցին՝ վերջին շրջանում հարձակումներ են եղել մի շարք ԶԼՄ-ների վրա, որոնք իրավական գնահատականներ չեն ստացել։ «Երկու տարիների փորձը մեզ թույլ է տալիս կարծել, որ օրենքը գործելու է միակողմանի՝ «սպիտակ» և «սև» սկզբունքով»,-նշեց նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանը։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս