Ադրբեջանի ժողովրդական գրող. Հեռուստաալիքներում միայն խելացի եւ բանիմաց հայեր են
Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաեւը վրդովված է իր հայրենակիցների մի մեծ մասի տգիտությունից:
«Այսօր հարցազրույց էին հեռարձակում Լուկաշենկոյի հետ: Ամենուր նշվում է, որ նրանք Ռուսաստանի առաջատար լրագրողներն են: Չորսից երկուսը՝ Սիմոնյանն ու Բաբայանը, գլխավոր խմբագիրներ են: Ռուսական ալիքներով ելույթ են ունենում Կուրգինյանը, Սարկիսովը, Շախնազարովը, Պողոսյանը, Քեոսայանը, երկար կարելի է թվարկել: Չհամարձակվեք ինձ պատմել նրանց լոբբի մասին: Նրանք խելացի, բանիմաց եւ տաղանդավոր մարդիկ են, որոնք լավ են տիրապետում ռուսերենին: Մենք ունենք հակառակ օրինակները: Համեմատեք Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ելույթները ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Մեկնաբանություննե՞ր են անհրաժեշտ:
Խոսենք մեր հայրենական ազգայնականների մասին: «Փակենք ռուսական դպրոցները»՝ որերորդ անգամ լսում ենք նրանց ցասումնալից ծղրտոցը: Հանգստացեք։ Մենք առանց այդ էլ ոչ մեկը չունենք արտասահմանյան ալիքներում, իսկ ովքեր կան, սարսափելի վատ են տիրապետում ռուսերենին: Անգլալեզու ալիքների մասին էլ չեմ կարող լավ բան ասել: Թեեւ անգլերենին տիրապետողների թիվն աճում է։ Հարգելի տեղական տգետներ: Ձեր մայրենի լեզուն իմանալը ապրիորի անհրաժեշտություն է եւ նույնիսկ չի կարող քննարկվել: Բայց այնպիսի փոքր երկրին, ինչպիսին մերն է, պետք են հազարավոր մարդիկ, ովքեր առնվազն գերազանց տիրապետում են ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, արաբերենին:
Մեզ պետք են ոչ միայն լրագրողներ, ովքեր տիրապետում են լեզուների: Մեզ պետք են սպաներ, որոնք տիրապետում են արտասահմանյան տեխնիկային, արվեստի եւ գիտության գործիչներ, ովքեր կներկայացնեն իրենց մշակույթն ու գիտությունը աշխարհում, եւ վերջապես՝ քաղաքական գործիչներ: Մենք մեր լոբբին չունենք ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը խանգարում է մեզ: Մեր անմտությունը, հետամնացությունը, թերարժեքությունը, նախանձը, մարտնչող տգիտությունը՝ ահա հիմնական թշնամիները: Եվ Ղարաբաղի հարցում, եւ միջազգային հարցերում, եւ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Ինչպես ասաց տեղական «գործիչներից» մեկը, «մենք երազում էինք ազատվել ռուսաց լեզվից: Ինչպես մենք հիմա ազատվենք անգլերենից»: Երազելը, իհարկե, վնասակար չէ: Իսկ գուցե, ընդհակառակը, ավելացնենք տարբեր լեզուներով դպրոցների քանակը եւ մեր բոլոր երեխաներին պարտադիր երկրորդ եւ երրորդ լեզուները սովորեցնենք: Գուցե այդ ժամանակ միանգամից երկու ադրբեջանցի հայտնվեն հեռուստաէկրաններին, եւ մենք չհիշենք ուրիշի լոբբիի մասին: Թեեւ, իսկապես, երազելը վնասակար չէ...»,- հայտարարել է գրողը, տեղեկացնում է haqqin.az-ը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...