«Գարիկ Սարգսյանը Խիմկի քաղաքի էլիտար շենքում 120.000 դոլարով բնակարան է գնել». մարզպետը հերքում է լուրը
«Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ռուսաստանում՝ Մերձմոսկովյան շրջանի Խիմկի քաղաքում, 9.000.000 ռուբլի արժողությամբ բնակարան է ձեռք բերել»,- 168.am-ի զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզպետը վերջերս է բնակարանը ձեռք բերել՝ նորակառույց էլիտար շենքում:
«Խիմկիում էլիտար շենքեր են սարքել, իրենք էլ այդտեղ սալիկի, բրուշատկեքի ցեխ ունեն, նորկյանքցիները սաղ այդ ցեխերից ունեն Մոսկվայում: Խիմկիում ապրող մարդիկ կան, ասել են՝ բնակարանի լուսանկարներն էլ կտրամադրեն: Գարիկը մինչև հեղափոխությունը գնացել, աշխատել է Խիմկիում, իսկ հայրը մեր մարզում, ավելի շուտ՝ Արտաշատից դեպի Նոր կյանք, Արարատ, ճանաչված է՝ որպես տոկոսով փող տվող, ասում են՝ «տոկոսով Մնաց»: 9 միլիոն ռուբլի, մոտ 120.000 դոլար, տեսնում եք՝ ինչ հարստանալ հարստացան, երեկ՝ մեկ, այսօր՝ երկու»:
168.am-ը փորձեց կապ հաստատել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ` պարզելու, թե արդյոք Խիմկիում բնակարան գնե՞լ է, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:
Գարիկ Սարգսյանի խորհրդական Լիլիթ Թադևոսյանը հարցը լսելուց հետո փոխանցեց մարզպետի պատասխանը.
«Մարզպետն ինչ ունեցվածք ունի, դա արտացոլված է հայտարարագրում, ինքն ամեն ինչը լրացրել է, որևէ մեկից որևէ թաքցնելու բան չունի, եթե որևէ բան էլ ունենա, ապա դա կարտացոլվի իր հայտարարագրում»:
Դիտարկմանը, որ խոսքը հայտարարագրումից հետո՝ օգոստոսին ձեռք բերված գույքի մասին է, Արարատի մարզպետի խորհրդականը հերքեց լուրը:
«Չի՛ եղել նման բան, ոչ էլ ընտանիքն է գույք ձեռք բերել: Ընտանիքի անդամների ունեցվածքը նույնպես հայտարարագրվում է»:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս