Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև
Հարեվաններ

Արաբական աշխարհը վերջապես բացահայտում է Էրդողանի կեղծավորությունը՝ որպես պաղեստինցիների «պաշտպան». Սասունյան

Ես նախկինում գրել եմ՝ մատնանշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավորությունը ՝ իրեն պաղեստինցիների «պաշտպան» հռչակելու վերաբերյալ, միևնույն ժամանակ պահպանելով Իսրայելի հետ ռազմական, դիվանագիտական և տնտեսական կապերը: Այս մասին իր հովածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երուսաղեմում բնակվող մրցանակակիր լրագրող Խալեդ Աբու Թոամեն, որը Գեյթսթոուն ինստիտուտի Շիլմանի լրագրության ֆակուլտետի գիտաշխատող է, 2020 թ․ օգոստոսի 25-ին մի ծավալուն հոդված է հրապարակել Գեյթսթոուն ինստիտուտի կայքում՝ «Արաբներն ու մահմեդականները՝ Թուրքիայի Էրդողանին․ «Ինչո՞ւ չես բողոքում ինքդ քո դեմ» վերնագրով»։

Էրդողանը օսմանյան սուլթաններից ժառանգել է դիվանագիտական լարի վրայով քայլելու հմտությունը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունը կատարելագործել է երկու հակամարտող տերությունների կողմից լինելու քաղաքական արվեստը։ Սուլթանները Ֆրանսիայի և Անգլիայի հետ էին՝ ընդդեմ Գերմանիայի և Գերմանիայի հետ էին՝ ընդդեմ Ֆրանսիայի ու Անգլիայի։ Այժմ նույն քաղաքականությունը վարում է Էրդողանը՝ կարծես թե պաղեստինյան կողմում լինելով՝ միաժամանակ պահպանելով Իսրայելի հետ բազմաբնույթ հարաբերությունները: Նմանապես, Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ Ռուսաստանից գնում է ժամանակակից հրթիռներ, ինչը ՆԱՏՕ-ի քաղաքականության խախտում է։ Զարմանալիորեն, Էրդողանը միաժամանակ թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի լավ ընկերն է․․․

Արաբական և իսլամական աշխարհում այս հակասական և կեղծավոր վարքագիծը վերջապես բացահայտվեց՝ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից իրենց հարաբերությունները կարգավորելու կապակցությամբ: 2020 թ․ օգոստոսի 14-ին Էրդողանը սպառնաց ԱՄԷ-ին՝ դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները և հետ կանչեց Թուրքիայի դեսպանին ԱՄԷ-ից, մինչդեռ Թուրքիան ինքը նորմալ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, որտեղ նա դեսպանատուն ունի, իսկ Իսրայելը դեսպանատուն ունի Անկարայում․․․

Այժմ բազմաթիվ արաբներ հիշեցնում են Էրդողանին, որ «Թուրքիան մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին երկիրն էր, որ ճանաչեց Իսրայելի պետությունը: Նրանք նաև նրան հիշեցնում են 2005 թվականին Իսրայել կատարած նրա պաշտոնական այցի և Թուրքիայի ու Իսրայելի միջև տասնամյակների ռազմական, ռազմավարական և դիվանագիտական համագործակցության մասին», գրել է Աբու Թոամեն:

Ահա մի քանի հայտարարություններ, որոնք Աբու Թոամեն մեջբերել է արաբական և մահմեդական աղբյուրներից ՝ բացահայտելով Էրդողանի կեղծավոր դիրքորոշումը:

Էրդողանը «տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների պաշտոնական հովանավորն է: Նա այդ խմբավորումներն օգտագործում է արաբական երկրները, այդ թվում ՝ Սիրիան, Իրաքը, Լիբիան և Եգիպտոսն ապակայունացնելու համար․․․․ Թվում է, թե Էրդողանը տառապում է շիզոֆրենիայից, որը զարմացնում և շփոթեցնում է նույնիսկ իր կողմնակիցներին», գրել է եգիպտացի լրագրող Ադել ալ-Սանհուրին youm7.com կայքում, 2020 թ․ օգոստոսի 21-ին։

Հորդանանցի գրող Նուրա ալ-Մոտեարին հարցրել է․ «Արդյոք Էրդողանը հոգեկան հիվանդություն ունի՞ և տառապում է անձի երկատվությամբ, կամ նա հաստատ գիտի՞, որ ճնշված թուրք ժողովրդի և «Մահմեդական եղբայրների» իր հետևորդները կույր հավատարմությամբ հետևում են իրեն և չեն տեսնում իրենց քթից այն կողմ։ Ինչպե՞ս է Էրդողանը սպառնում հետ կանչել իր դեսպանին Աբու Դաբիից Իսրայելի հետ պատմական խաղաղության համաձայնագրի պատճառով այն դեպքում, երբ Իսրայելի դեսպանատունը գործում է Թուրքիայում»։

Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Մոնզեր ալ-Շեյխ Մուբարաքը գրել է. «Ես համոզված եմ, որ Էրդողանը հոգեբույժի կարիք ունի: Հաղորդում են, որ Թուրքիան կծառայի Իսրայելին՝ իսրայելցիներին ԱՄԷ տեղափոխելով այն ժամանակ, երբ Էրդողանը դեմ է [Իսրայելի հետ] հարաբերությունների կարգավորմանը: Հիմարությունը բուժում չունի»:

Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Աբդուլլա ալ-Բանդերը սոցիալական ցանցում իր տեղադրած տեսանյութում ասել է, որ Էրդողանը հայտնի է իր խոսքով, ոչ թե իր գործողություններով: «Զավեշտալին այն է, որ Էրդողանը նաև առաջին մահմեդական առաջնորդն էր, որն այցելեց [սիոնիզմի հիմնադիր Թեոդոր] Հերցլի գերեզմանը Իսրայելում և հանդիպեց [այն ժամանակ Իսրայելի վարչապետ Արիել] Շարոնի հետ: Էրդողանը առևտուր է անում պաղեստինյան հարցում։ Թուրքիան ավելի քան 70 տարի հարաբերություններ ունի Իսրայելի հետ, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի լավ բան չի արել պաղեստինցիների համար»:

Սաուդյան Արաբիայի գրող Ռավաֆ ալ-Սոաինը նույնպես սոցիալական ցանցերի հարթակներում տեղադրել է մի տեսանյութ՝ հարցնելով․ «Ինչո՞ւ դու [Էրդողան] հետ չես կանչում քո դեսպանին Թել Ավիվից և վտարում Թուրքիայում Իսրայելի դեսպանին, որպեսզի քեզ կոչենք հերոս և պաղեստինյան հարցի պաշտպան։ Մեղադրելով Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Էրդողանը դառնում է անմիտ և արհամարհելի»։

Սաուդյան Արաբիայի «Օքազ» թերթն իր խմբագրականում գրել է․ «Էրդողանի վարչակարգը բաց չի թողնում պաղեստինյան հարցում սակարկելու և բոլորին խաբելու հնարավորությունը: Չնայած Էրդողանի կեղծավորությանը, որը ակնհայտ դարձավ արաբական և իսլամական հասարակական կարծիքի համար, նրա վարչակարգը շարունակում է խաղալ մահմեդականների զգացմունքների հետ: Թուրքիայի նախագահը, կարծես, երկակի ստանդարտներ է կիրառում՝ անտեսելով Թել Ավիվում իր դեսպանի ներկայությունը»:

Աբու Թոամեն եզրափակել է․ «Շատ արաբների խիստ արձագանքը Էրդողանի սպառնալիքին նշան է այն բանի, որ նրանք հասկանում են, որ նա արաբական և մահմեդական խաղաքարտ խաղարկող նենգ արկածախնդիր է՝ փորձելով վերակենդանացնել իսլամական խալիֆայությունը իր իշխանության ներքո: Դատելով Էրդողանի սպառնալիքին արաբական լայն արձագանքից ՝ Թուրքիայի ղեկավարն ընդունվում է ոչ թե որպես ինչ-որ խալիֆ, այլ՝ խելագար ամբոխավար և ահաբեկչության հովանավոր»:

Բացի այդ, թուրք լրագրող Բուրաք Բեքդիլը 2020 թվականի օգոստոսի 27-ին BESA կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում ներկայացրել է դիվանագիտության նկատմամբ Թուրքիայի երկերեսանի մոտեցման պատմական անցյալը։

Բեքդիլը գրել է․ «1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Թուրքիան մնաց չեզոք: Դրա ավարտից հետո, այն ժամանակ Թուրքիայի երիտասարդ հանրապետությունը դարձավ առաջին մահմեդական երկիրը, որը 1949 թ․ մարտի 28-ին ճանաչեց Իսրայելի նորաստեղծ պետությունը։ 1950 թ․ հունվարին, Անկարան կադրային դիվանագետ Սեյֆուլլահ Էսինին ուղարկեց Թել Ավիվ՝ որպես Իսրայելում առաջին թուրք ժամանակավոր հավատարմատար։ 1951 թվականին Թուրքիան միացավ արևմտյան երկրների խմբավորմանը՝ բողոքելով Կահիրեի՝ Սուեզի ջրանցքով իսրայելական նավերի անցումն արգելող որոշման դեմ: Մոսադը [Իսրայելի հետախուզական գործակալությունը] 1950-ականների սկզբին կենտրոն բացեց թուրքական հողի վրա: 1954 թվականին Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում արաբական երկրներին կոչ արեց ճանաչել Իսրայելը»:

Հավանաբար, Թուրքիայի կեղծավորությունից ավելի վատն այն է, որ արևմտյան և արաբական երկրները դյուրահավատորեն խաբվելով թուրքական խորամանկություններից՝ կարծում են, որ Թուրքիան իրենց բարեկամն ու դաշնակիցն է։