Ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին սպանած անձը ցուցմունք է տվել թուրքական ոստիկանական բաժանմունքում
Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի (մականունը՝ Լոտու Գուլի) սպանության համար մեղադրվող քրեական հեղինակություններ 25-ամյա Խան Ահմեդլինսկին (Խագան Զեյնալով) և 26-ամյա Ամիր Ահմեդլին ցուցմունք են տվել թուրքական ոստիկանական բաժանմունքում, գրում է Hurriyet-ը:
Տարածվել է Խան Ահմեդլինսկիի առաջին հայտարարությունը: Նրա խոսքով՝ նա և Նադիր Սալիֆովը միասին են մեծացել:
«Նա ինձ ընդհանրապես դուր չէր գալիս: Մենք ապրել ու մեծացել ենք միասին: Ես ապահովել եմ նրա անվտանգությունը, տարիներ շարունակ դիմացել նրան: Ես կատարել եմ այդ աշխատանքը, չնայած նա ինձ դուր չէր գալիս: Ահա թե ինչու սպանեցի նրան»,- ասել է նա:
Նա հավելել է, որ սպանության պահին Ամիր Ահմեդլին սպասել է իրեն մեքենայում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել հայտնի է որպես Լոտու Գուլի։
Կրակոցի հետևանքով ծանր վիրավորում ստացած Սալիֆովին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Սալիֆովի վրա կրակել է «Խան Ահմեդլինսկիյ» մականունով ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակություն։
Թուրքական ոստիկանությունը չարագործին ձերբակալել է Անթալիա-Դենիզլի մայրուղու վրա։
Նշվում է, որ Սալիֆովի դեմ նախկինում նույնպես իրականացվել են մահափորձեր․ այս տարվա փետրվարին Ստամբուլի ոստիկանությունը 17 մարդու էր ձերբակալել, որոնք ադրբեջանցի հայտնի «օրենքով գողի» դեմ մահափորձ էին պատրաստում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...