Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգող Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ցանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգման Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել Հայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունը Հայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներ Համերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելը

Հայաստանի ներկայացուցիչը` ՄԱԿ համավարակային միջկառավարական բանակցությունների համակարգողԿամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՑանկում 1700 կամուրջ է. հաստատվել է կամուրջների հիմնանորոգմանՈւրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունըԻրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջԵրկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքԻրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակելՀայաստանի նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունըՀայ-վրացական երիտասարդական ճամբարին մասնակցում են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու մի խումբ հայ երիտասարդներՀամերգ՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկայի հիշատակինՄահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդելըՌոման Ավակյանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին«Հոգևոր քարտեզի արահետներով». հայկական ձեռագրական արվեստը կներկայացվի ԻսպանիայումՀայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Բելառուսի հետ խաղինՈւղերձս հստակ է՝ ուշադի՛ր եղեք, միստերՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 23-ից 24-ըՀաստատվել է Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կայանալիք Էլ Կլասիկոյի ժամանակացույցըԵս ցանկանում եմ կրկին հաղթել. ՄբապեԻրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքովՓակվելու է Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՍիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասինՄարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազիՆարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանովԱլեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանըՇատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում․․․ իր երեխաներն ե՞ն գնալու՝ կռվենՌոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջՎթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծՊետական բյուջեի ծախսերը հունվար-փետրվարին կազմել են 351.9 մլրդ դրամՈւրախ կլինենք Մայիսի 9-ին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. ՊեսկովՆախակրթարաններ հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաներըԻրաքյան հում նավթով բեռնված հսկայական սուպերտանկերն «աննկատ» անցել է Հորմուզի նեղուցովՄիացյալ Թագավորությունում աճում է հակասեմականությունըՆոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի շահերի համար է. Ալեն ՍիմոնյանԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրելԹել Ավիվում բնակելի թաղամաս է հրթիռակոծվելՄարտի 26-ին Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում կդադարեցվի գազամատակարարումըՄերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖԵգիպտոսը սկսել է ակտիվ միջնորդություն ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների համարՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուցՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձինՄեր երաշխավորը Ղարաբաղի բնակչությանն ասաց՝ «դավայ, դուրս եկեք»Իսրայելի ավիահարվածներից փլուզվել է Լիբանանի Դալաֆա կամուրջըԱրմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվիԱվետիսյանի «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությունՉգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրելՀամայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան
Հայաստան

Արաքսի հովտում վերաբնակեցման ծրագրիրը հիմա, ավելի քան երբեք արդիական է. Վանեցյան

Հանդիպումների առանցքում էր Արցախի հակամարտության լուծման հետ կապված հարցեր։ Այս մասին 5–րդ ալիքի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ամփոփելով իր այցը Արցախ։

«Սա «Հայրենիք» կուսակցության առաջին աշխատանքային այցն էր Արցախ, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում, ունեցանք շատ հանդիպումներ, քննարկումներ Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ, հանդիպում ունեցանք նաեւ Ազատամարտիկների միության ղեկավար կազմի հետ եւ Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանի հետ։ Հանդիպումների առանցքում էր Արցախի հակամարտության լուծման հետ կապված հարցեր։ Մենք ներկայացրինք մեր կուսակցության դիրքորոշումը եւ կարող եմ ասել, որ մեր կուսակցության եւ Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիրքորոշումը միակամ են, այն է՝ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է, իսկ Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»,– ասել է նա։


Հարցին, թե ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ խոսել է Արաքսի հովտում վերաբնակեցման ծրագրի մասին, որքանո՞վ է այդ ծրագիրը հիմա իրատեսական, Վանեցյանը պատասխանել է. «Այդ ծրագիրը հիմա, ավելի քան երբեք արդիական է։ Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, ապաշնորհ բանակցային գործընթացի, կամ բանակցային գործընթացի բացակայության պատճառով Ադրբեջանի կողմից բերվել է մի կեղծ տերմին. Ղարաբաղի ադրբեջանական համայնք եւ այդ տեսանկյունից ելնելով՝ այս ծրագիրը ավելի քան արդիական է։ Եվ մենք ոչ միայն նույն կարծիքին ենք, այլ այսօր մեր կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ եւ օրակարգային հարց դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը։ Ես համարում եմ դա համահայկական հարց, որովհետեւ Արցախի ազատագրված տարածքներում անվտանգության ապահովման ամենակարեւոր գործիքը այդ տարածքներում ապրող մարդն է։ Այդ հարցը պետք է ղառնա համահայկական եւ դրանում պետք է ակտիվ մասնակցություն ունենան թե՛ հայաստանցիները, թե՛ արցախցիները, թե՛ սփյուռքի մեր հայրենակիցները»,– ասել է Վանեցյանը։