«Լիդիան»-ը կարողացել է Նիկոլ Փաշինյանին դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան
Այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում չկա ոչ ճառագայթման, ու ոչ էլ ուրանի վտանգ, 100 տոկոսանոց սուտ է: NEWS.am-ի հետ զրույցում բնապահպան Հակոբ Սանասարյանը այսպես արձագանքեց «Լիդիան Արմենիա»-ի այն հայտարարությանը, որ Ամուլսարում ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ չկա:
«Ինչի մասին է խոսքը, հենց իրենց նախագծում նրանք գրում են, որ մեկ տոննա հանքաքարում 14 գրամ ուրան կա, բայց իրենց առանձին ելույթներում ասել են` 0 գրամ, բայց նախագծում դա կա: Մյուս կողմից հարակից ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ամուլսարի ապարներում ուրանի քազնակությունը հասնում է մինչեւ 250 գրամ` մեկ տոննայում, նույնիսկ ավելի բարձր թվեր էլ կան: Նույնիսկ եթե իրենց ասած թվերն էլ վերցնենք, դա 16-17 անգամ ավելի շատ է, քան ոսկու պարունակությունըմ որը 780 մգ է: Ինչի մասին է խոսքը, էդքան լկտի ստախոսություն, էդքան անպատկառություն, ես կարծում եմ միայն դա բավարար է նրանց դատարան կանչել պատասխանատվության, որ մոլորեցնում են ՀՀ բնակչությանը եւ պաշտոնյաներին»,-ասաց նա:
Բնապահպանը նաեւ հավելեց, որ իր հաշվարկներում դատարկ ապարաներում մոտավորապես 620 տոննա ուրան կա. «Լիդիանը հենց սկզբից սուտ ու կեղծիքներ պարունակող փաստաթղթեր է ձեւավորել եւ այդ նույն ձեւով էլ շարունակում են: Բնակիչների համար ոչ թե վտանգավոր, այլ մահացու միջավայր է ստեղծում եւ իրենք ուզում են այդ սուտը առավել հիմնավորել»:
Նրա խոսքով` նույնիսկ Էլարդն է ասել, որ «Լիդիանի» նախագիծը թերի է, թվերն էլ հիմնավորված չեն, տեղին չեն:
«Բայց «Լիդիան»-ը նույնիսկ կարողացել է երկրի վարչապետին` Նիկոլ Փաշինյանին մոլորեցնել եւ դարձնել իրենց կարեւոր քարոզիչը, ինչը շատ վտանգավոր երեւույթ է: Նույնիսկ Սերժ Սարգսյանը ծպտուն չէր հանում այս թեմայով, բայց հիմա Փաշինյանը նրանց շահերն է պաշտպանում եւ փոխարենը նրանց դատարան պատասխանատվության կանչի, թողնում է, որ շարունակեն իրենց սուտը: Փաշինյանը սխալ հաշվարկ է արել եւ ցանկանում է բնակչությանը հոգնեցնել, քամել, բայց բնակչությունը ոչ մի քայլ չի նահանջի, քանի որ հասկացել է ` ինչ վտանգավոր է շահագործումը»,-ասաց նա եւ վստահություն հայտնեց, որ հանքը երբեք չի շահագործվի:
Նշենք, որ ավելի վաղ «Լիդիան Արմենիան» հայտարարություն էր տարածել, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:


















































Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը
Քաղաքացիները ակցիա են անում՝ ի նշան Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի. (տեսանյութ)
Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման են ենթարկվում ակցիայի մասնակիցներ
«Լիդիանն» անցնում է գրոհի եւ պահանջներ ներկայացնում կառավարությանը եւ ոստիկանությանը
Ամուլսարից նախօրեին ուշ երեկոյան բերման է ենթարկվել 9 քաղաքացի
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել