Իշխանական պատգամավորը հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը
Իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, մեր խորին համոզմամբ, հրահրել է զանգվածային անկարգություններ՝ խոչընդոտելով սփյուռքահայ ներդրողի գործունեությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հայտնելով, որ նշվածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել:
«Գործարար Արա Տագեսյանը 2 տարի առաջ՝ 2018 թվականին, որոշեց նաև ՀՀ-ում իր բիզնեսը սկսել՝ գյուղատնտեսությամբ զբաղվել: Գնեց 200 հեկտար հողատարածք և հրավիրեց տարբեր մասնագետների, որ այդտեղ գործունեություն սկսի: Ի զարմանս մեզ՝ հանդիպեցինք այնպիսի խոչընդոտների, որոնք սպասելի չէին: Մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ գյուղացիները դժգոհում են, քանի որ տարածքը նախկինում եղել է արոտավայր»,-ներկայացրեց նա՝ նշելով, թե երբ գյուղացիները պահանջել են չեղարկել սեփականաշնորհումը, ներդրողը խոստացել է յուրաքանչյուր ընտանիքի 1-ական հեկտար հողատարածք անվճար տրամադրել:
Փաստաբանի խոսքով, սակայն, գյուղացիներին հրահրել են, և վերջիններս չեն ընդունել առաջարկը: Ըստ Հայրապետյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը որոշել է ինքնուրույն լուծել հարցը, հրավիրել է լրատվամիջոց ու մի հասարակական կազմակերպության ներկայացուցչի և հայտարարել, որ գործարարը չի օգտագործելու այդ հողատարածքը:
«Այլևս սպառված են բոլոր հնարավոր միջոցները, երկու տարի պայքարել ենք, բոլոր ատյաններում բարձրաձայնել ենք, ուղղակի իրավապահ մարմինների չաշխատելու, Դատախազության, Ոստիկանության անգործության, ինչպես նաև իշխանավոր պատգամավորի կողմից միջամտելու արդյունքում մենք հայտնվել ենք այնպիսի դիրքում, որ երկու տարի որևէ գործունեություն չի իրականացվել»,-ասաց փաստաբանը:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով