Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի
Եվրոպական խորհրդարանում ապրիլի 28-30-ը կանցկացվի քննարկում, ապա նաև՝ քվեարկություն՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի ընդունման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Մատնանշվում է, որ սույն բանաձևի քննարկումն անցկացվելու է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։
«Ապրիլի 28-ին ԵՄ հանձնաժողովի և խորհրդի ներկայացուցիչների հետ լիագումար քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ի ուղեկցող բանաձևում, Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար։
ԵԽ-ն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս մեկնարկել է նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին` կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով