Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն
«Առավոտը» գրում է. «1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրողներից մեկը` Ստանիսլավ Լեմը, իր առաջին` «Տիեզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվականին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակայանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին:
Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տեսանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտավորականներից մեկն ավելի սկզբունքային հարցերում էր ճիշտ, մենք` 21-րդ հարյուրամյակի մարդիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և ոչ մի լուրջ խնդիր ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մակարդակով: Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմային աղետը: Ավելին` դեոևս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, և նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:
Բայց դրան ավելացել են նոր վտանգներ, և, վախենամ, կորոնավիրուսը դրանցից ամենալուրջը չէ: Համավարակը պարզապես նախնական ահազանգ է, որը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, մենք` 8 միլիարդ հոգով շնչում ենք միևնույն օդը և չենք կարող չշփվել իրար հետ ու ներփակվել մեկ քաղաքի կամ մեկ երկրի սահմաններում` դա աղետալի կլինի գլոբալ տնտեսության համար: Եվ, հետևաբար, եթե, ենթադրենք, որ մեկ [պայմանականորեն ասած, «հարուստ»] երկրում բոլորին պատվաստեն, իսկ «աղքատ» երկրում ոչ մեկին չպատվաստեն, ապա վաղ թե ուշ «հարուստների» մոտ վարակը կրկին կտարածվի: Պարզ է, չէ՞, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր` ժողովրդավար կամ ավտորիտար, իրար հանդեպ բարեկամություն կամ թշնամություն անող երկրների ջանքերը:
Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարագայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաստանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջանակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին` միացնում են համակարգիչդ, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» և սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երևակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վերլուծում իրավիճակը, և հիմա ասում է, որ մարդկությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարությունները, կարծում եմ, մատների արանքով են նայում` Դոնալդ Թրամփը նրանց թվում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով