Ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է անում «նոր» Հայաստանի կառավարությունը
Ադրբեջանը տարատեսակ ծրագրեր է իրականացնում, նախատեսում նորերն իրականացնել, փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, միաժամանակ Հայաստանը դուրս մղելով տարածաշրջանային այս կամ այն խոշոր նախագծերից: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն նավթին եւ գազին:
Մասնավորապես, ադրբեջանական կողմը հիմա էլ Caucasus Online ընկերության միջոցով փորձում է մի նախագիծ իրականացնել, որով միասնական մանրաթելա-օպտիկական մալուխային մայրուղով կմիավորի Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին: Կարծում ենք պարզ է, թե սրանով ինչ խնդիր է լուծում կամ փորձում լուծել Ադրբեջանը:
Ընդ որում, միջազգային անվան տակ Վրաստանում գործող այս ընկերությունն ամբողջովին ադրբեջանա-թուրքական է: Դեռ անցած տարի վրացական կողմը հասկացավ, որ իրենց ադրբեջանցիները, մեղմ ասած, փորձում են խաբել, եւ որ այսպես կոչված միջազգային ընկերությունը բոլորովին էլ միջազգային չէ, այլ ադրբեջանական: Վրաստանի իշխանությունները պարզել էին, որ բաժնետերերն իրականում ադրբեջանցիներ են:
Հիմա ադրբեջանական կողմը փորձում է դիմադրել, միջազգային հանրության եւ պոտենցիալ ներդրողների աչքին վրացական կողմին ներկայացնում որպես ագրեսոր, որն ուզում է տիրանալ Caucasus Online «միջազգային ընկերությանը», որն իրականում զուտ ադրբեջանական կազմակերպություն է եւ մտադիր է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթային ծրագրի օրինակով նմանատիպ ծրագիր իրականացնել նաեւ տեխնոլոգիական ոլորտում:
Վրաստանում հասկացան, որ իրենց ենթակառուցվածքներն ու այդ ոլորտի կառույցները միջազգայինի անվան տակ հանդես եկող ադրբեջանականին վաճառելն անթույլատրելի է, եւ հիմա դիմում են համապատասխան քայլերի:
Իսկ եթե ադրբեջանական կողմին հաջողվեր հասնել իր ծրագրին, ապա ամբողջովին վերահսկողության տակ կվերցնեին ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի ինտերնետ ցանցը՝ վերահսկելով եւ տնօրինելով Հայաստան մտնող մալուխը:
Ադրբեջանը դեռ համառում է, դեռ փորձում է իրականացնել իր ծրագիրը, Վրաստանը դիմադրում է եւ անգամ փորձում ադրբեջանական ընկերությունը դուրս մղել Վրաստանից, իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը:
ՀՀ հեղափոխական իշխանությունները փոխանակ օգնեն այս ոլորտի ընկերություններին, արդեն կայացած ընկերություններին ավելի հզորանալ եւ ավելի ամբիցիոզ ծրագրեր իրականացնել, սկսեցին, օրինակ «Յուքոմ» ընկերությունը շարքից դուրս բերելու, կազմաքանդելու գործընթացը, սեփական նեղ անձնական քմահաճույքները բավարարելու համար:
Ադրբեջանը փորձում է վերահսկել հարավային Կովկասի, անգամ Կենտրոնական Ասիայի երկրների ինտերնետ-մալուխային ցանցը, իսկ ՀՀ կառավարությունը քանդում է եղածը, քանդում է դուխով եւ դեմքի հպարտ արտահայտությամբ, գուցե այն համոզմամբ, որ ադրբեջանական ինտերնետ-ընկերությունները քաղաքակիրթ են եւ դժվար վնաս հասցնեն հայաստանյան ցանցին կամ փորձեն վերլուծել իրենց ձեռքի տակ անցած տեղեկությունները, որոշակի հետեւություններ անելով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:
Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվ...
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը
Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն․ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ հարց...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին