Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցությա մամուլի քարտուղար Արեն Պետունցը:
«Քիչ առաջ shamshyan.com կայքով տարածվեց տեղկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված:
Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Նա դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին:
Կից նկարներում տեսանելի է Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները, ինչի առկայությունը բնականաբար վկայում է մյուս մեքենայի վարորդի` հարձակում գործելու մտադրության մասին: Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին:
Անհասկանալի է, թե Համլետ Զարոյանի կողմից միջադեպից անմիջապես հետո իրավապահներին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ինչո՞ւ է shamshyan.com-ը ներկայացրել այնպես, իբրև Զարոյանը հարձակման համար բերման է ենթարկվել: Զարոյանը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին»:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով