Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված
Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ անցկացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում կանխամտածված սպանության եւ հրազենի ապօրինի ձեռքբերման եւ պահման հատկանիշներով բերման է ենթարկվել 1983 թվականին ծնված Ա․Գ․-ն։
Որպես պատիժ այդ հանցագործության համար նախատեսված է 7-15 տարվա ազատազրկում։
«Քննությունը պարզել է, որ մեղադրվող Ա․Գ․-ն փոխադարձ տարաձայնությունների հետեւանքով հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ․Մ․-ին, որը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Իրավապահներն անձնական հետախուզման արդյունքում առգրավել են հրազենը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանց նախորդել է հրաձգությունն ու Քուլաքամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Շուրջ երկու տասնյակ մարդ հրկիզել է «Արթսեք» հյուրանոցը քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ եւս չորս տուն։ Ենթադրվում է, որ տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը, իսկ մյուսները՝ նրա բարեկամներին։
Անկարգությունների մասնակիցները շատ ագրեսիվ էին, նրանցից մի քանիսի մոտ կային մահակներ։ Վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Բախումների հետեւանքով առնվազն մեկ մարդ է տուժել եւ տեղափոխվել քաղաքային հիվանդանոց։ Քաղաքում դեռեւս մոբիլիզացված է հատուկ նշանակության ծառայությունն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաեւ պարեկային ոստիկանությունը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...