Կատալոնիան այլևս չի ճանաչի Իսպանիայի թագավորին
Կատալոնիայի խորհրդարանը հաստատեցլ է բանաձեւ, որում նշվում է, որ տարածաշրջանը չի ճանաչի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI: Նախաձեռնությանն աջակցել են ինքնավար համայնքի անկախությանը սատարող քաղաքական ուժերը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով El Periodico-ն:
Լիագումար նիստը կայացել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Թորայի համապատասխան խնդրանքից հետո: Նիստին քննարկվել է «Իսպանական միապետության ճգնաժամի հետեւանքով առաջացած քաղաքական իրավիճակը»: «Խորհրդարանը հայտարարում է, որ Կատալոնիան հանրապետական է, ուստի այն չի ճանաչում եւ չի ցանկանում ունենալ որեւէ թագավոր»,- նշվում է փաստաթղթի տեքստում:
Դրանում նաեւ նշվում է, որ Բուրբոնների դինաստիան «պատմական աղետ է Կատալոնիայի համար»: Բանաձեւը վերաբերում է «Կատալոնական հանրապետությանը»` որպես ինքնավար տարածաշրջանի անկախությանը հասնելու «միակ միջոց»:
Կատալոնիայի խորհրդարանն առաջին անգամ չէ, որ քվեարկում է նման բանաձեւի հարցով: Այդպես, հուլիսի 21-ին տարածաշրջանային պալատը հաստատեց հանձնաժողովի եզրակացությունը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման հետաքննության վերաբերյել, որը սահմանափակում էր տարածաշրջանի ինքնակառավարումը 2017 թվականի անջատողական ճգնաժամի թեժ պահին: Բանավեճի ընթացքում ինքնավար շրջանի խորհրդարանը, մասնավորապես, հաստատեց Իսպանիայի թագավորի` գահից հրաժարվելու կոչը:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով