Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արել ԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WP

Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օրԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան
Հայաստան

Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան

Եթե որոշ սահմանափակումներ հանվելու են, այսինքն՝ դրանք չեն առաջացնելու տեղաշարժի վրա լրացուցիչ խոչընդոտներ կամ արտադրական պրոցեսների խոչընդոտներ, ապա էականորեն չի ազդի, բայց եթե կմնան ինչ-որ պահանջներ, որոնք այդ առումներով կգործեն, բնականաբար որոշակիորեն կխանգարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետի երկարացումը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա։

«Հաշվի առեք, որ արտակարգ դրությանը զուգահեռ նաև կարանտինի տրամաբանությունն է աշխատում, թե ինչ հեռավորության վրա պետք է գտնվեն բանվորները, մի տարածքում քանի հոգի պիտի լինեն և այլն։ Այսօր ձեռնարկություններին ավելի շատ այդ կարգի խնդիրներ են խանգարում»,- ասաց նա։

Զանգվածային տարատեսակ միջոցառումների արգելքի պատճառով, ըստ տնտեսագետի, հրուշակեղենի գործարանները վատ վիճակում են հայտնվել, որովհետև ներքին շուկայում դրա սպառումը նվազել է, իսկ արտահանումը քիչ ծավալներ է կազմում։

«Մի մասն արդեն դադարեցրել է հրուշակեղենի արտադրությունը, մի մասն էլ շարունակելու է փակվել կամ դադարեցնել սեպտեմբեր ամսից։ Սա մի ոլորտ է, որը տուժում է հենց այս ռեժիմների պատճառով»,- նշեց տնտեսագետը։

Գագիկ Մակարյանը նշում է, որ զբաղվածության տեսանկյունից հրուշակեղենի ձեռնարկությունները որոշիչ դեր ունեին, որովհետև միջինում դրանք ունեն 400-ից 600 աշխատող։

«Խոշոր ձեռնարկությունները կրկնակի իմաստով են կարևոր, որովհետև մեծ թվով աշխատողներ ունեն, մյուս կողմից էլ իրենք իրենց հետ աշխատեցնում են հարյուրավոր փոքր ու միջին ձեռնարկությունների։ Հետևաբար, նման ընկերություների աշխատանքի դադարելը կնշանակի նաև վտանգի տակ դնել փոքր ու միջին ձեռնարկություններին»,- ընդգծեց նա, ապա շարունակեց․

«Եթե նման որոշումներ են կայացնում, պետք է սեղանի վրա դրվի նաև տնտեսական համապատասխան ռիսկերի փաթեթը, թե ամեն մի երկարաձգելը ի՞նչ է նշանակում։ Այս տեսանկյունից, եթե այդ հակակշիռները ճիշտ լինեին՝ հնարավոր էր, որ Կառավարությունը ավելի զգուշավոր լինի իր որոշումներում, բայց քանի որ նման արգումենտացիաներ առանձնապես չկան, իմ կարծիքով՝ էսպես արագ որոշում է, ելնելով զուտ առողջապահական խնդիրներից»,- ասաց նա, հավելելով, որ Կառավարությունը նախընտրում է առաջնահերթ լուծել առողջապահական խնդիրները, հետո անդրադառնալ տնտեսությանը։

«Բայց դա կարող է բավականին վտանգավոր լինել, նայած, թե կորոնավիրուսը ինչքան կշարունակվի, նայած, թե մեկ ամսից հետո արտակարգ դրությունը կշարունկե՞նք, թե՞ ոչ։ Շատ հավանական է, որ աշնանը վերսկսի կորոնավիրուսի նոր ալիք։ Այսօր այդ գործիքակազմը չենք տեսնում, որ Կառավարությունը գոնե ասի՝ գիտեք, ես այս գործիքակազմը նախապատրաստում եմ, որ ենթադրենք՝ պիտի կիրառեմ այս կամ այն ժամանակ։ Այսինքն՝ կա անորոշություն, թե հետո տնտեսության ճյուղերին ինչպիսի աջակցություն է տրամադրվելու»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ապա 80 000-ով գործազուրկների թիվը մինչև աշուն կավելանա, որովհետև ձեռնարկություններին մի քանի ամիս է պետք, որպեսզի նախկին արտադրողականությունը վերականգնեն, բացի այդ չի բացառվում, որ մի մասն էլ փակվեն։

«Մենք ունենք ճյուղեր, որոնք ակնհայտորեն տուժել են՝ հանրային սնունդը, հյուրանոցները, տուրիզմը, հրուշակեղենը, շինարարության, կարի ոլորտները, արդյունաբերության այլ ճյուղերը»,- նշեց նա։

Գագիկ Մակարյանը շեշտում է, որ Կառավարությունը տուժած ոլորտների խնդիրներն ավելի լավ հասկանալու և գնահատում անելու համար առաջին հերթին պետք է հանդիպումներ ունենա բիզնես ասոցիացիաների հետ։ Երկրորդը՝ Հայաստանը պետք է փորձի այլ շուկաներից օգտվել։

«Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կարող է շատ լավ ծրագրեր իրականացնել, տեսնելով, թե այդ երկրներոմ ո՞ր ճյուղերն են թուլացել և այդ ճյուղերն իր մոտ ինչ վիճակում են գտնվում, կամ ինքը մտածված այդ ճյուղերը սկսի արագ զարգացնել կամ եթե այդ ճյուղերը ի սկզբանե լավ են մնացել, ինքն առաջարկի իր ծառայությունները այդ ճյուղերում, այսինքն՝ մատակարարի ինչ-որ ապրանքներ։ Իրանը կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, հաշվի առնելով նաև սանկցիաների խնդիրը, Իրանին կարելի է ձեռք մեռնել, սա միայն Իրանի խնդիրը չէ, Հայաստանն իր համար Իրանը կարող է դարձնել ալտերնատիվ արտահանման պետություն։ Իմ հաշվարկով՝ առնվազն կես միլիարդ դոլարի արտահանում կարելի էր իրականցնել դեպի Իրան տարեկան կտրվածքով, դրանով կախվածությունը Ռուսաստանի, Վերին Լարսի խնդիրներից թուլացնել»,- ասաց նա, հավելեով, որ մասնագետների խումբ կարելի է գործուղել Իրան, որոնք տեղում ուսումնասիրեն և պայմանավորվեն, թե որ ոլորտներում կարող են մատակարարում իրականացնել։

Գագիկ Մակարյանը նշում է, որ տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի հետ առևտուրը միակողմանի է, Հայաստանը հիմնականում ներմուծում է, արտահանում չկա։ Չինաստանի հետ գործակցությունը ևս կարևորում է տնտեսագետը, ասում՝ կարող ենք արդյունաբերական կենտրոններ ստեղծել։

«Նույն ձևով սփյուռքի հետ պետք է աշխատել։ Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի։ Սփյուռքի գործերով հանձնակատարը պիտի լավ աշխատի։ Չպետք է միայն հրճվենք, թե սփյուռքից քանի հայ վերադարձավ, միայն նրանց վերադարձնելու խնդիրը չի, այլ եթե նրանք վերադառնում են, պետք է իմանանք, թե այդ մարդկանց ինչպե՞ս ենք տիրություն անելու, ի՞նչ ենք տրամադրելու», - նկատեց Հայաստանի գործատուների միության նախագահը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կառավարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում և ճգնաժամի հետևանքները մեղմելու տեսանկյունից, տնտեսագետն արձագանքում է․

«Նախարարները իրենց նախարարությունների գործունեությունը իրենց գերատեսչությունների առաքելության համապատասխան չեն վարում։ Կամ եթե համապատասխանում են, ապա ոչ լիարժեք։ Օրինակ, նախարարություն կա, որն ունի մի քանի ուղղություն, մի ուղղությունը լավ զարկ են տվել, կամ այդ ուղղությունը դուր է գալիս նախարարին, ինքը այդ թեմային լավ տիրապետում է, այն մնացած ուղղությոուններին ուշադրություն չի դարձնում։ Կարևոր է, որ Կառավարության ներսում գերատեսչություններն աշխատեն լիարժեք։ Երկրորդն այն է, որ գերատեսչությունների միջև համագործակցությունը թույլ է, օրինակ՝ թեմաներ կան, որ մի գերատեսչությամբ չի որոշվելու, օրինակ, երբ մենք խոսում ենք տնտեսական խնդիրներից, սա միայն Էկոնոմիկայի նախարարության խնդիրը չէ, սա նաև Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդիրն է»։

Գագիկ Մակարյանը հավելում է, որ Կառավարության ուշադրության ներքո պետք է լինի գործարար միջավայրի բարելավումը։

«Կորոնավիրուսի պատճառով բիզնեսը վերքեր է ստացել, դրանք բուժելու համար պետք է միջավայրը թեթևացնել, նույն ծանրության օրենսդրություն կիրառելը դա բարդություններ է առաջացնում, դրա մեջ մտնում է հարկային, աշխատանքային օրենսդրությունները, թեկուզ ժամանակավորապես պետք է պարզեցվեն, որպեսզի բիզնեսը հեշտ վերականգնվի, որովհետև դա պետության օգուտն է»,- եզրափակեց նա։