Իսկ ինչու պետք է խնդիրներ չլինեն հայ-իրանյան հարաբերություններում
Լրահոսից տեղեկանում ենք, որ Հայաստանում Իրանիս դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպել է Արարատ Միրզոյանի ասած՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյան:
Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց կամ ընդգծման արժանի իրադարձություն տեղի չի ունեցել, բայց դա միայն առաջին հայացքից:
Հայ-իրանական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում: գոյություն ունեն խնդիրներ, գոյություն ունեն չպարզաբանված հարցեր, եւ կառավարող ուժը, եթե առաջնորդվում է պետության շահով, ազգային շահով, ապա պետք է ջանք ու եռանց ներդնի մեր հարեւանի, մեր բարեկամ երկրի հետ հարաբերությունները ոչ միայն կարգավորելու, այլ ավելի սերտացնելու համար:
Իսկ այս իրավիճակում հազարամյակների գրեթե անընդհատ պետականություն ունեցող, աշխարհի ամենահզոր երկրի դեսպանի հետ հանդիպում է Մխիկը, նույն ինքը Մխիթար Հայրապետյանը:
Պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու հնարավորությունները:
Դե եթե հայաստանյան կողմից կարեւոր հարցերը քննարկվելու է Մխիկի մակարդակով, ապա ինչ կարելի է ակնկալել հայ-իրանական հարաբերությունների առկա վիճակից: Ի վերջո դեսպանն իր երկրի ղեկավարությանը հայտնելու է, թե ինչ լրջությամբ է հայաստանյան իշխանությունը վերաբերում իրանյան կողմին եւ ինչ լրջությամբ է վերաբերում հայ-իրանյան հարաբերություններին:
Այսօր մեր պետության շահերից է բխում րոպե առաջ կարգավորել Իրանի հետ առկա բոլոր խնդիրները, հարաբերությունները զարգացնել, սերտացնել, բայց Մխիթար հայրապետյան-Իրանի դեսպան հանդիպման դեպքում միաքկ ակնկալիքը որ կարող է լինել սա է. հանկարծ ավելի չվատթարանան այդ հարաբերությունները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով