Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև
Հարեվաններ

Ինչպե՞ս է թալանվում Ադրբեջանի պաշտպանական բյուջեն. հետաքննություն

Ընդդիմադիր meydan.tv պարբերականը հետաքննություն է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության համակարգը ղեկավարող պաշտոնյաների զավակների գործունեության վերաբերյալ:

Ներկայացնում ենք նյութն առանց կրճատումների.

Հուլիսի 12-14-ը Թովուզի շրջանում տեղի ունեցած մարտերից հետո, որոնք ուղեկցվել են հրետանային հրետակոծությամբ, պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւը երկու անգամ հայտարարություն արեց moderator.az պորտալի համար: Խոսելով Ադրբեջանի զինված ուժերի բարձր մարտական ​​պատրաստության մասին` գեներալ-գնդապետը, առանց անուններ տալու, ակնարկեց, որ «թշնամու հետեւում հովանավոր կա»: Ամեն դեպքում, դժվար չէ հասկանալ, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ նախկին նախարարն Ադրբեջանում չէ, եւ այդ հայտարարությունները նա անում էր Թուրքիայից: Նրա երեխաները նույնպես Թուրքիայում են եւ տասնյակ միլիոնավոր լիրա արժողությամբ ընկերություններ են ղեկավարում:

Azeridefence ռազմատեխնիկական ամսագիրն իր աղբյուրների միջոցով պարզել է նախկին պաշտպանության նախարարի գտնվելու վայրը: Ամսագրի գլխավոր խմբագիր Ռաշադ Սուլեյմանովը Meydan հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել էր, որ Սաֆար Աբիեւը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ այդ պատճառով բուժում է անցնում Թուրքիայում: Ասում են, որ 70-ամյա Ս. Աբիեւը Թուրքիա էր մեկնել «նախքան COVID-19-ի համավարակի բռնկումը» եւ կարանտինի պատճառով չէր կարողացել վերադառնալ: Սակայն meydan.tv-ի իրականացրած հետաքննության ընթացքում պարզվել էր, որ պաշտպանության նախկին նախարարին ոչ միայն «սրտի հիվանդությունն» էր Ստամբուլ բերել. այդ քաղաքում նրա որդիներ Ռոման եւ Ռուսլան Աբիեւներն ընկերություններ ունեն, որոնք գործում են զբոսաշրջության եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում:

Հասարակական ակտիվիստ Իլքին Ռուստամզադեն իր կյանքի ամենաերիտասարդ տարիներն անցկացրել է բանտում: Նա ձերբակալվել էր 2013 թվականի մարտին Բաքվում տեղի ունեցած «Ո՛չ զինվորներին մահվանը» ակցիայի հետո, որին հազարավոր երիտասարդներ էին մասնակցում: Նախագահական ընտրություններից հետո, որոնք անցկացվեցին մի քանի ամիս անց, Սաֆար Աբիեւը լքեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Իլքինը բանտում անցկացրեց վեց տարի եւ միջազգային կազմակերպությունների կողմից խղճի բանտարկյալ ճանաչվեց:

«Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձանց ձեռներեցությունն ու կոռուպացվածությունն ուղիղ սպառնալիք են ազգային անվտանգության համար: Արտաքին գործերի, անվտանգության եւ պաշտպանության նախարարությունները պատերազմի մեջ գտնվող պետության ամենազգայուն կառույցներն են, եւ անընդունելի է, որ այդ կառույցների ղեկավարության մեջ ներկայացված անձինք Ադրբեջանի ազգային շահերից բացի ունեն որեւէ այլ շահեր, քանի որ սա սպառնալիք է ազգային անվտանգության համար»,- ասում է խղճի նախկին բանտարկյալը: Ըստ նրա` Ադրբեջանում պետությունն ազգային անվտանգության սպառնալիք գերադասում է այլ չափանիշներ համարել, իսկ շատ դեպքերում խոսքը նրանց մասին է, ով քաղաքական սպառնալիք է ստեղծում իշխանությունների համար:

Ռուսլան Աբիեւը 2015 թվականի դեկտեմբերին գնեց İkiem Altın Otelcilik ve Turizm Ticaret Anonim Şirketi ընկերությունում հիմնական բաժնետոմսերը: Ընկերության նախորդ տերերը եւս Ադրբեջանի քաղաքացիներ էին` Իմրան Մամեդովը եւ Իլհամ Իբրահիմով: Դառնալով ընկերության կառավարման խորհրդի նախագահ` նա իր կապիտալը 11 միլիոն լիրայից հասցրեց 19 միլիոն լիրայի: Այժմ նա ընկերությունում 15.2 միլիոն լիրայի բաժնետոմս ունի, իսկ մնացած կապիտալը` 3.8 միլիոն լիրա, պատկանում է Իմրան Մամեդովին, ով գրանցված է Սուլութեփեում գտնվող իր թիվ 10/589 առանձնատանը:

2019-ի վերջին İkiem Altın Otelcilik ve Turizm Ticaret A.Ş.-ը (գրանցման համարը 775248) Հայրիյե Թուջարի 33 հասցեից տեղափոխվեց Լալելի 43, որը մոտակայքում է գտնվում:

Ըստ Թուրքիայի առեւտրի գեգիստրի թերթի` Ռուսլան Աբիեւն այդ երկրում ունեցել է հարկատուի երկու համար է ունեցել (0010773479 եւ 0011019355): Ներկայումս ակտիվ է դրանցից մեկը:

Բաքվի Նաջաֆ-բեկ Վեզիրովի փողոցում գտնվող թիվ 10 շենքի բնակարաններից մեկում Ռուսլանը նաեւ ընկերություն ունի, որը պետական ​​գրանցում է ստացել: Նա 22 տարեկան էր, երբ հիմնադրեց Erebus ՍՊԸ-ն (ՀՎՀՀ` 1400109391): Բաքվում Ռուսլանը եւս ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում եւ որպես` մասնավոր անձ (ՀՎՀՀ` 1306479692):

2015-ի սկզբին տեղական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռուսլան Աբիեւն աշխատում է հարկային մարմիններում: Meydan TV-ի աղբյուրը Պետական ​​հարկային ծառայությունում հայտնել է, որ ներկայումս հարկային մարմիններում այդ անունով անձ չկա:

İkiem Altın Otelcilik ve Turizm Ticaret A.Ş. ընկերությունը ձեռք էր բերվել ադրբեջանցի ներդրողների կողմից (Ի. Մամեդով եւ Ի. Իբրահիմով) 2013-ի նոյեմբերին: Ընկերության բաժնետոմսերի ութսուն տոկոսը պատկանում էր Չիֆթչի ընտանիքին, որը բաղկացած է հինգ անդամից, իսկ մնացածը` Սելիմ Սուրերին: Հետաքրքիր է, որ Ռուսլանի եղբայրը` Ռոմանը, նույնպես բիզնեսի մեջ է մտել Թուրքիայում` Չիֆթչիի ընտանիքի մասնակցությամբ:

Damla Gold Tekstil Turizm Ticaret ընկերությունը (գրանցման համարը` 790-5) հիմնադրվել էր Իսա Չիֆթչիի կողմից 2015-ի սեպտեմբերին` Չիֆթչի ընտանիքին պատկանող Markiz Gold Turizm ve Tekstil Ticaret Anonim Şirketi ընկերության բաժանման արդյունքում:

2016-ի հուլիսի 21-ին Ռոման Աբիեւը հայտարարվել էր այս ընկերության միակ բաժնետերը եւ ընտրվել ընկերության խորհրդի նախագահ: 2017 թվականի օգոստոսի 28-ին Ռոման Աբիեւն ընկերության հերթական ժողով էր անցկացրել Ստամբուլի իր գրասենյակում: Հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ ընկերությունը 2016 թվականը վնասով է փակել: Ընդ որում, որոշում էր կայացվել կապիտալը 350 000-ից ավելացնել մինչեւ 23 5 միլիոն լիրա: Կապիտալն ավելացվել էր ընկերության` Ռոմանին պարտքի պատճառով:

Damla Gold Tekstil Turizm Ticaret ընկերությունը նույնպես տեղակայված է Լալելիում` Մեսիհփաշա թաղամասում, Լալելի 9/4 հասցեով:

Ինչպես եւ իր ավագ եղբայրը` Ռոման Ստամբուլում երկու հարկային նույնականացման համար ուներ (0010773479 եւ 0020960751), եւ ներկայումս ակտիվ է դրանցից մեկը:

Ռոմանը դեռ աշխատում էր դատախազությունում, երբ գնեց եւ սկսեց ղեկավարել Damla Gold Tekstil Turizm Ticaret ընկերությունը: Ռոման Աբիեւը, ով զբաղեցնում էր Բաքվի Խազար շրջանի դատախազի օգնականի պաշտոնը, հեռացվել էր պաշտոնից միայն 2018 թվականի նոյեմբերին սեփական կամքով:

Ռուսլան Աբիեւը 38 տարեկան է, Ռոմանը` 34: Աբիեւ եղբայրների ընկերությունները գործում են տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Եղբայրների եւ նրանց մոր` 64-ամյա Ալմաս Ահմեդ Աբիեւայի հաշվառման հասցեն է Բաքվում «Ոսկե արեւելք» ռազմական քաղաքի № 1Ա տունն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ չի տրամադրում նախկին նախարարի գրանցման հասցեի վերաբերյալ:

ԳՇ պետի գործարար երեխաները

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար առաջին տեղակալ Նաջմեդին Հուսեյն օղլու Սադիկովի 3 երեխաներից 2-ը եւս գործարարներ են: Magus ընկերությունը հիմնվել է 2009 թվականին Հուսեյն Սադիկովի եւ Մագոմեդ Սադիխովի կողմից: Այժմ ընկերությունը ղեկավարում Սումգայիթի 39-ամյա բնակիչ Ռամիլ Աբդուլլաեւը: Ընկերությունը փոխել է նաեւ հասցեն եւ տեղափոխվել Azure Plaza բիզնես կենտրոն:

ԿԸՀ տվյալներով՝ եղբայրներն ու նրանց հայրը գրանցված են Ազադ Միրզաեւ, տուն 250 հասցեով: Սակայն հետաքրքիր է, որ այժմ Մագոմեդ Սադիխովը եւս պաշտոնապես գրանցված է Բաքվում Ինշաատչըլար պողոտայում համար 6 տան բնակարաններից մեկում: Ընկերություններից մեկը, որի հիմնադիրն է 41-ամյա Մագոմեդ Սադիխովը, Keystone-ն է: Ընկերությունը հիմնվել է 2010 թվականի հոկտեմբերի 20-ին Բաքվում Քյամալ Ակիմովիչ Ակիմովի եւ Մ. Սադիխովի կողմից: Գլխավոր գրասենյակը նախ գտնվել է Caspian Plaza-ում, ապա տեղափոխվել է Azure Plaza: Keystone-ի կայքում ասվում է, որ այն Ադրբեջանում ֆիբրոբետոնի արտադրությամբ զբաղվող ժամանակակից եւ փորձառու ընկերություններից է: «Օգտագործելով այդ ոլորտում Եվրոպայի ամենաժամանակակից սարքավորումները՝ մենք առաջարկում ենք բարձր որակով արտադրանք»,-ասվում է ընկերության կայքում:

Բետոնե բլոկերի արտադրման գործարանը, որը պատկանում է Keystone-ին, գտնվում է Մուշվիգաբադ-Սահիլ ավտոճանապարհին 2 հա տարածքով: Գործարանի շինարարությունն ավարտվել է 2012 թվականին: Արտադրական պրոցեսն իրականացվում է 1300 քառ. մ տարածքով փակ տարածքում: Գործարանը կառուցել է Sterling Group ընկերությունը, որը գործում է 2003 թվականից: Այդ ընկերության գրասենյակը եւս գտնվում է Azure Plaza-ում: Ընկերությունը ղեկավարում է Էլվան Շիհալի օղլու Միրղալիեւը: Նա նաեւ Keystone-ի տնօրենն է: Ավելի վաղ ընկերության տնօրենը Մագոմեդ Սադիխովի գործընկեր Քյամալ Ակիմովն էր: Այս գործարարը հիմնել է American Sterling Group-ը 2013 թվականին Կալիֆոռնիայում:

Այն փաստը, որ ԳՇ պետ Նաջմեդին Սադիկովը բարեկամական կապեր ունի հարկերի նախկին նախարար Ֆազիլ Մամեդովի հետ, նպաստել է այդ կառույցում իր որդու՝ Մագոմեդի կարիերայի աճին: Մագոմեդ Սադիխովը, ով Բաքվի հարկային վարչության պետի տեղակալն էր, նշանակվել է հարկերի նախարարի խորհրդական 2015 թվականի նոյեմբերին: Մեկ տարի անց Մ. Սադիխովը հեռացվել է պաշտոնից:

Հարկերի նախարարի նախկին տեղակալ Նամիգ Ալիեւը եւ՛ գեներալ Նաջմեդին Սադիկովի, եւ՛ նախարարի խնամին է: Այս բարեկամական կապերը չէին կարող չանդրադառնալ ձեռնարկատիրական գործունեության վրա: Այսպես, Նամիգ Ալիեւի որդին՝ Աբդուլ Ալիեւը, եւ Նաջմեդին Սադիկովի որդին՝ Հուսեյն Սադիկովը, 2009 թվականին հիմնեցին Alsa GmbH ընկերությունը Գերմանիայի Դորմագեն քաղաքում, ապա այն տեղափոխեցին Դյուսելդորֆ: Ընկերության կապիտալը կազմում էր 25 000 եվրո: Ըստ տեղեկությունների Հուսեյն Սադիկովը լքել է ընկերությունը 2011 թվականին:

Նաջմեդին Սադիկովի հարսը՝ Գումրու Նամիֆ գըզը Սադիկովան, դարձել է Koreqon ընկերության հիմնադիր եւ տնօրեն: Այժմ ընկերությունը ղեկավարում է Ալիկ Ֆահրադին օղլու Հասանովը: Նա նաեւ հոքեյի ֆեդերացիայի համալիրի տնօրենն է:

Koreqon-ի գրասենյակը գտնվում է բիզնես կենտրոնում, որը պատկանում է AtaHolding ընկերությունների խմբին:

«Սա Ադրբեջանի թալանված պաշտպանական բյուջեն է» - Ջասուր Մամեդով

«Հազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջասուր Մամեդովը կարծում է, որ ինչպես այլ պաշտոնյաների մոտ, Սաֆար Աբիեւի եւ Նաջմեդին Սադիկովի երեխաներին պատկանող ընկերությունների կապիտալի աղբյուր է հանդիսանում Ադրբեջանի թալանված պաշտպանական բյուջեն:

«Սաֆար Աբիեւի օրոք միջոցները, որոնք հատկացվում էին Ադրբեջանի պաշտպանական բյուջեի եւ ԶՈւ զարգացման համար, յուրացվում էին: Պատահական չէ, որ այդ ժամանակ մամուլում բազմաթիվ չհերքված տեղեկություններ էին հրապարակվում նախարարության ղեկավար անձանց պատկանող գույքի մասին: Այդ շրջանում մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ կոռուպցիոն միջոցառումների միջոցով ծախսվել է պաշտպանական ծախսերի զգալի մասը»,-Meydan TV-ին ասել է ռազմական փորձագետ Ջասուր Մամեդովը:

Նրա խոսքով՝ միջոցները յուրացվել են 3 ուղղություններով՝

Կոռուպցիա տենդերների ոլորտում:
Կոռուպցիա՝ կապված սպառազինության հետ:
Կոռուպցիա շինարարության ոլորտում:
Ջասուր Մամեդովն առաջարկում է փակ խորհրդարանական լսումներ անցկացնել տարեկան մեկ անգամ, որպեսզի վերացվեն նման խախտումներն ու կանխվեն հետագայում դրանց կրկնումը: Լսումների ժամանակ ԶՈւ ղեկավարները պետք է զեկուցեն բանակաշինության , միջոցների ծախսման մասին: «Դա կարեւոր քայլ կլիներ պաշտպանության նախարարությունում կոռուպցիան վերացնելու գործում»,-հայտարարել է փորձագետը:

news.am