Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. Անի Սամսոնյան
Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. այդ մասին է խոսում նրանց լռությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Ամուլսարում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Եկեք արձանագրենք, որ Ամուլսարի պաշտպանները մինչեւ վերջ պայքարելու են, թե ինչի կհանգեցնի պայքարը, կարող ենք վատագույն սցենարները պատկերացնել, բայց դրա պատասխանատուն իշխանությունն ու կառավարությունն է, եւ նման բան չպետք է թույլ տան, որովհետեւ այդ մարդիկ իշխանությունից սպասելիքներ ունեն, քանի որ իրենց տրվել են խոստումներ, ասել են այստեղ աշխատանքներ չեն իրականացվելու»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք հանդիպում եղե՞լ է «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Ամուլսարի պահապանների միջեւ, Անի Սամսոնյանն ասաց, որ ամիսներ առաջ հանդիպում եղել է. «Ինձ փոխանցեցին, որ հանդիպում է եղել եւ համոզել են , որ բացեն ճանապարհը եւ թույլ տան «Լիդիանը» աշխատանքներ իրականացնի, ինչը բարկացրել է Ամուլսարի պաշտպաններին. որովհետեւ մի այլ բան է խոստանում ընտրություններից առաջ եւ մեկ այլ բան են համոզում ընտրություններից հետո, որը կամքի բացակայություն է, պարզապես»։
Սամսոնյանը նշեց, որ իրենք այս խնդրի վերաբերյալ մանրամասն փաստարկել են իրենց անվստահությունը. «Մենք ասել ենք, որ եթե կարող եք համոզել մարդկանց, որ կլինի այնպիսի փորձաքննություն, որ ռիսկերը կարող ենք կառավարել, փորձենք դա քննարկել: Խոսելով տեղացիների հետ՝ հասկանալի է դառնում, որ իրենց որեւէ փորձաքննություն չի համոզելու, քանի որ մարդիկ նույնիսկ չեն ուզում գնեն այն ապրանքը, որը Գնդեվազից է: Սրանք հետեւանքներ են, որ մենք փաստում ենք եւ ինչ հետեւանքներ կարող են լինել շահագործումից հետո` թե Կառավարությունը, եւ թե որեւէ փորձագիտական ընկերություն չի համոզել, որ կարող է լինել կառավարելի»։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ