Ամուլսարում հասունանում է արյունահեղություն, կամ մենք ենք պահնորդներին սպանելու, կամ՝ իրենք մեզ
Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը: Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ իրենք սկսել են հավաքվել, մեքենաներով շրջում են: Նա հավելեց, որ այս հարցն այսօր պետք է լուծվի:
«Կապ չունի՝ ով որտեղ է ապրում, պետք է ստեղծել հնարավորություն ու այսօր գալ Ամուլսար, այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի հենց, եթե թողնենք մարդիկ այսպես քայլ առ քայլ փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին ու այս երկրում մենք տեղ չունենք ու ամեն ինչ սխալ է:
Այսօր պետք է բոլորս կանգնենք ու այս հարցին լուծում տրվի, թե չէ ամեն օր նման սադրանքներ են ու Ամուլսարում հասունանում է արյունահեղություն, մի օր կամ մենք պետք է տանք սպանենք պահնորդներին, կամ՝ իրենք մեզ ու վերջանա: Արդեն փաստ է՝ մենք չունենք ուժեղ կառավարություն, որն ի վիճակի է լուծում տալ այս հարցին կամ ի ի վճակի է ժողովրդի որոշումը լեգիտիմացնելու»,- ասաց նա:
Բունիաթյանը հավելեց, որ եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա ինչ-որ գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մեկ գիշերվա մեջ ճանապարհները բացել, որը, ըստ պայմանագրի, պետք է ընդամենը գույք պահպաներ, իր լիազորություններից դուրս գալով, եթե այդքանն անում է ու Վայոց Ձորի ոստիկանապետը մեզ ասում է՝ իրավունք չունեն խանգարեն իրենց, ուրեմն ժողովուրդն ավելի մեծ իրավունքներ ունի ու ժողովրդով պետք է լուծենք այս հարցը՝ առանց սադրանքների, առանց բռնության, ուղղակի ժողովրդի շատությամբ ու համառությամբ պետք է լուծենք այս հարցը:
«Այն, որ Ամուլսարը պետք է սար մնա, դա չի քննարկվում, հիմա պետք է զսպենք այս սադրանքները ու վերջ տանք սրան»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ