Թութակով փոխնախարարից մինչեւ փիսիկներով խորհրդական
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վերջերս նոր խորհրդական է ընդունել՝ Դավիթ Մանուկյան։ Նա փոխվարչապետի որոշմամբ հուլիսի 2-ին է նշանակվել։ 32-ամյա այս երիտասարդն ինչո՞վ է հայտնի հանրությանը եւ ինչի՞ շնորհիվ է արժանացել այս պաշտոնին։ Մենք փորձեցինք համացանցում որեւէ տեղեկություն գտնել նրա մասին, սակայն անգամ լուսանկարներ չկային, էլ չենք խոսում որեւէ տեղեկության մասին։ Մեզ ասացին, որ նա «պարզապես փոխվարչապետի մանկության ընկերն է», գրում է hraparak.am-ը։
Ավարտել է Սլավոնական համալսարանը, աշխատել է «Ամերիաբանկում», ապա ՎՏԲ բանկում։ 2020 թվականին Տիգրան Ավինյանի միջնորդությամբ նշանակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում՝ խորհրդական։
Այդ նախարարությունում տեղավորվելու պատճառն էլ այն է եղել, որ Մանուկյանը նաև սոցապ նախարարության աշխատակազմի ղեկավարի ընկերն է։ Սակայն զգալով, որ աշխատակազմի ղեկավարին քիչ է մնացել և Զարուհի Բաթոյանը որոշել է ազատվել նրանից, օգնություն է խնդրել իր մյուս ընկերոջից՝ Ավինյանից, ու տեղափոխվել նրա աշխատակազմ։ Նրան ճանաչողներն ասացին, որ պաշտոնի նշանակվելով փակել է ֆեյսբուքի էջն ու ինստագրամը, բայց նրան հիշում են փիսիկների հանդեպ մեծ սիրով՝ գլխավոր նկարը փիսիկներով էր։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ