Մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն, պահանջում ենք վերացնել արտակարգ դրությունը
Մեր բողոքը մնում է տառ առ տառ նույնը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հանրային ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հուլիսի 31-ին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպմանը, որից հետո «Ռեստորանների հայկական միության» նախագահ Վահե Գևորգյանը հայտարարեց, որ հանդիպումը հաջողված էր, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
«Մենք կառավարությունից ոչ մի բան չենք խնդրել, պահանջել ենք կառավարությունից վերացնել արտակարգ դրության վիճակը, որը այլևս փաստարկված չէ։ Կառավարությունից պահանջել ենք հասարակական սննդի կազմակերպման այն ոլորտը, որը փակ է՝ միջոցառումների անցկացման ոլորտի և հարակից այլ ոլորտների աշխատակիցներին թույլատրվի աշխատել։ Մենք պահանջել ենք կառավարության կողմից փակված ամիսներին՝ մեր կրած վնասների փոխհատուցում։ Որպեսզի կառավարությանը օգնենք փոխհատուցման հարցում, մենք՝ իրավաբանների հետ կազմակերպել ենք մեր ոլորտի կրած տույժերի գույքագրում։ Մեր կրած վնասները մեծ են՝ միլիոնավոր դոլարների են հասնում և միակ օժանդակությունը այս պահին, որ կարելի է արագ կազմակերպել՝ տնտեսության ազատականացումն է և միջոցառումների թույլատրումը»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։
Բարսեղյանը ուզում է հստակություն տեսնել հանդիպումից, ներկայացնելով հստակ հարցերը՝ ի՞նչ օգնություն է տրամադրվելու, ո՞ւմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամանակահատվածում,
«Օգնության մասին խոսելիս մենք պետք է հիշենք, որ արտակարգ դրության հայտարարումից անցել է հինգ ամիս և այդ ընթացքում պետությունը շատ փոքր մասնակցություն է ունեցել այս ոլորտում։ Եվ եթե չլիներ մեր բողոքները, ապա չէր լինի նաև այս հանդիպումը, որը տեղի ունեցավ ոչ բողոքողների հետ։ Ես կարդացի, որ ռեստորանների միությունը գոհունակություն է հայտնում հանդիպումից, շատ լավ է, դա իրենց կարծիքն է, մենք դեռ գոհունակություն հայտնելու առիթ չունենք»։
Բարսեղյանն ասում է, որ երկուսի բողոքները համապատասխանում են այն մասով, որը վերաբերում են ռեստորաններին համալիրներին, իսկ ռեստորանային համալիրները միջոցառումների անցկացման մի մասն է կազմում։
«Չեմ քննադատում։ Ես ասում եմ, որ դա մեր հետ, մեր բարձրացվող պահանջների հետ ոչ մի կապ չունի և խնդրում եմ դա իրար հետ չկապել։ Ոնց որ այդ միությունը հայտարարեց, որ կապ չունի մեր բողոքների հետ, ես ուզում եմ կրկնեմ, և ասել, որ մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն»։
Բարսեղյանը հիշեցրեց, որ իրենց բարձրաձայնած հարցը ավելի գլոբալ է, վերաբերում է վնասների փոխհատուցմանը՝ պետության կողմից և տնտեսության ազատականացմանը։
«Նախաձեռնության մասով, ցավոք սրտի, նորություններ չունենք։ Ես հասկանում եմ, որ մեր ասելիքը քննադատություն է, բայց կոչ եմ անում կառավարությանը քննադատությանը ճիշտ հայացքով նայել։ Քննադատությունն է, որ շարժում է տնտեսությունը և պետական կառավարման ապարատը։ Չի կարելի իրար պարբերաբար գովալ, եթե կան խնդիրներ»։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ