Տնտեսական քաղաքականությունը ամբոխահաճո հայտարարություններ չի սիրում․ Վարդան Արամյան
Մեր քաղաքացիներին կարող է թվալ, թե ամբոխահաճությունը զուտ քաղաքական կոմպոնենտ ունի, բայց, իրականում, շատ խորը տնտեսագիտական կոմպոնենտ ունի․ շատ կարեւոր է, որ դու տնտեսվարող սուբյեկտների կամ տնտեսության ագենտների սպասումները խարսխես։ Այս մասին 168am-ի Pressing հաղորդաշարին հայտարարել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ի պատասխան «սուտը տնտեսության եւ կառավարման մեջ, կեղծ սպասելիքների առաջացումը, հատկապես ճգնաժամային պահերին, ինչի կարող են հանգեցնել»՝ հարցին։
«Շատ տնտեսագետներ թեզ են առաջ քաշել, որ եթե նույնիսկ քո տնտեսության մեջ կան ասիմետրիկ սպասումներ, այսինքն մարդիկ թափթփված սպասումներ ունեն, ամենալավ ռեֆորմը դատապարտված է ձախողման։ Քո տված ազդակները հետագայում պետք է ի ցույց դնես քո գործողություններով։ Եթե հիմա մեկ բան ես ասում, հետո անում ես հակառակը՝ տնտեսվարող սուբյեկտները հետեւություն են անում եւ, եթե ամենալավ ռեֆորմը դնես սեղանին՝ նրանք սկեպտիկ են լինելու, նաեւ քաղաքացիները, որովհետեւ նրանք էլ տնային տնտեսություններ են», ասել է նա։
Վարդան Արամյանի խոսքով՝ տնտեսական քաղաքականությունը ամբոխահաճո հայտարարություններ չի սիրում, քաղաքականությունն, ըստ նրա, տնտեսական քաղաքականության հետ հաճախ խաչվում է․
«Տնտեսական քաղաքականության ժամանակ դու հաճախ պարտադրված ես անել այն, ինչը ամբոխը կամ հանրությունը այդ պահին իր դեմ արված քայլ է անում։ Որովհետեւ մարդիկ կարճատես են, նրանք կարճաժամկետ են հաշվարկում։ Եթե կառավարությունը մտածի նրանց պես, թե առաջիկա վեց ամսում, մեկ տարում ինչ է անելու՝ նա ձախողված է, նա պետք է մտածի առաջիկա 5 տարում ինչ է անելու։ Երկրորդ թեզն այն է, որ նույնիսկ լավ քայլը, որ անում է կառավարությունը, իր դեմ է շրջվում։ Երբ մարտին, ճգնաժամը շատ արագ ներխուժեց մեր կյանք, ես ու Վաչե Գաբրիելյանը մի քանի անգամ ասացինք, թե ինչ է պետք արագ անել, եւ խնդրեցինք ուշադրություն դարձնել ժամանակին, քանի որ ճգնաժամի դեպքում ինչքան արագ դրությունը վատանում է, նույնքան արագ դու պետք է գործողություններ անես։ Ասում էինք՝ դու շատ արագ պետք է ձեռք տաս հարկային արձակուրդի գործիքին, որովհետեւ այդ գործիքը շատ արագ լիկվիդայնություն է թողում տնտեսության մեջ։ Վարչապետը հայտարարեց՝ բացառվում է, որ մենք այդ ուղղությամբ գնանք, երկու ամիս հետո, շատ գովելի քայլ, դա շատ լավ է տնտեսվարողների համար, հունիս ամսին ֆինանսերի նախարարությունը օրինագիծ տարավ եւ երկրորդ կիսամյակի շահութարկի կանխավճարները հետաձգեց, ասաց՝ չեմ վերցնելու։ Բայց մարդիկ տեսան, որ ասվում է մեկ բան, հետո արվում մեկ ուրիշը, եւ դա լավ չէ», նշել է ֆինանսների նախկին նախարարը։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով