Ռոբերտ Քոչարյանը հենց այնպես չկարեւորեց ազգային արժեքների համար պայքարը
Մեր երկիրը, ժողովուրդը բախվել է բազմաթիվ մարտահրավերների հետ, որոնց հաղթահարման համար առաջին հերթին անհրաժեշտ է վերլուծալան միտք, այդ ամենն ուսումնասիրելու, աշխարհում ընթացող գործընթացների տրամաբանությունը հասկանալու համար:
Ցավոք, այսօր գործող վարչախումբն առաջնորդվում է բացառապես իրենց նեղ անձնական թիմային շահերով, առանց հաշվի առնելու մեր պետության եւ ժողովրդի շահերը: Տպավորություն է, որ որոշումները կայացվում են, ծրագրերը կազմվում են պահի ազդեցության տակ, առանց խորքային իմաստի, քննական մտածողության, սառը դատողության, եւ որ ամենակարեւորն է, առանց հասկանալու աշխարհում ընթացող գործընթացները:
Մասնավորապես, ինչպես իր հարցազրույցում ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսօր աշխարհում «սորոսիզացիայի» տրենդը փոխարինվել է ազգային արժեքների համար պայքարի տրենդով, որի առաջատարներն են Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը:
Այսօր, պահի եւ նեղ անձնական շահերի ազդեցությամբ շարժվող իշխանությունները փորձում են Հայաստանը, նրա ժողովրդին տանել այնտեղ, որտեղից վաղուց արդեն դուրս են եկել եւ շարունակում են դուրս գալ աշխարհի շատ ու շատ երկրներ, որոնց թվում եւ հզորները:
Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց, ընդգծեց ազգային արժեքների պահպանումը, դրանց զարգացումը, դրա հիման վրա քաղաքականության կառուցումը, ինչը շատ կարեւոր է:
Իսկ ինչ է անում գործող վարչախումբը, նրանք առանց Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու իրականացնում են նրա կետերը, մասնավորապես փորձելով ջնջել ավանդականն ու ազգայինը:
Իհարկե, այս հարցում եւս վարչախումբը ձախողվելու է, քանի որ մեր ժողովուրդը չի հանդուրժի այն, ինչին ձգտում է այսօրվա իշխանությունը, բացի այդ, նրանք չեն ընկալում, չեն վերծուծում այսօր աշխարհում ընթացող գործընթացները:
Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ նկատեց, որ մեր ազգը Հարավային Կովկասում ամենակազմակերպվածն է: Եւ մեր կազմակերպված ժողովուրդը ձեւավորելով նոր իշխանություններ աստիճանաբար կփոխի իրականությունը եւ ազգային արժեքները դրանց պահպանումը եւ զարգացումը կդառնան գերակա ուղություն: Այս տարբերակն այլընտրանք չունի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով