Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարություն Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արել ԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WP

Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպանԱյսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանԵվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվիՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանըՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱնպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ․ ՀՀ վարչապետը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասինՀիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ հայտարարությունԻրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքի հարցում Ռուսաստանի համար բացառություն է արելԱՄՆ-ն մտադիր է Պուտինին հրավիրել G20 գագաթնաժողովին. WPԱՄՆ-ն Իրանում միջուկային զենք չի կիրառիՑեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ․ ՄԻՊՑեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգություններըՀարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբՀայոց ցեղասպանության 111-րդ տարելից. հիշատակի և խնկարկման օրԱննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունումՄանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդումՊաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերըՆԳՆ ՄՔԾ-ում ներդրվել է կենդանի հերթի համակարգ՝ նույնականացման քարտի ծառայության համարԱՄՆ սենատը մերժել է Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծըԱպրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԲնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդինՏեղահանված բազմաթիվ լիբանանցիներ վերադառնալու տեղ չեն ունենա2026-ի հունվար-մարտին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի ԵՄ աճել է 90%-ովԱնօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմացԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում 7-րդն էՍուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է ուղարկելու ՀայաստանԲազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարիցՀիմնանորոգվում է Բարձրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհի մի հատվածըԴանիայում երկու գնացք են բախվել Պետության սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձվել է 291 միլիարդ 726 միլիոն դրամի կամ շուրջ 773 միլիոն դոլարի գույք, դրամական միջոցՏուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում էԲնակարանային գողության մեղադրանքով Իրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քասախ գյուղումՍլովակիան կրկին նավթ է ստացել «Դրուժբա» խողովակաշարովԱպրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվՈւրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվիՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԱՄՆ հատուկ բանագնացը ՖԻՖԱ-ին առաջարկել է Իրանին փոխարինել Իտալիայի հավաքականովԼամին Յամալը չի կարողացել ավարտել «Սելտայի» դեմ հանդիպումը«Լացիոն» նվաճեց Իտալիայի գավաթի եզրափակիչի ուղեգիրԴիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել էՇրջայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումՉհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն ՀարինՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան
Հայաստան

Իսրայելից եւս «սեւ թուղթ» ենք ստացել. ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելու «շնորհիվ» մեր ավիաընկերությունների մուտքը կարգելվի

Այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրեց ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին, հաղորդում է 168.am-ը:

Եվ այդ «սեւ ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վստահեցնում էր, որ «սեւ ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երեւան-Լիոն-Երեւան:

Ի դեպ, Երեւան-Լիոն-Երեւան երթուղին շահագործվել է շաբաթական 2-4 չվերթ հաճախականությամբ՝ չհաշված ավիաընկերության կողմից դեպի Եվրոպա շուրջ 15 ուղղությամբ իրականացվող չարթերային չվերթերը:

Փաստենք, որ մեզ հավաստիացնում էին, որ «սեւ ցուցակում» հայտնվելը թեեւ լավ բան չէ, սակայն դրա հետեւանքով կրած վնասներն էլ մեծ չեն լինի, սակայն 168.am-ի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելից եւս «սեւ թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սեւ ցուցակում» ընդգրկվելու հարցը:

Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանից:

Խնդրեցինք մեկնաբանել այն փաստը, որ հայկական ավիաընկերությունների առջեւ օդային սահմանները փակեց ոչ միայն ԵՄ-ն, այլ նաեւ Իսրայելը:

«Ես նման բան չեմ կարող հաստատել»,- ասաց ՔԱԿ պաշտոնյան, ապա խնդրեց հարցը պարզել ավիաընկերության հետ:

Նա հավելեց նաեւ, որ իսրայելական կողմը տարբեր առաջարկներ է արել, որոնց մասին ավիաընկերությունն ավելի լավ գիտի, հետեւաբար՝ ճիշտ կլինի մանրամասների համար դիմել իրենց:

Նկատեցինք, որ ցանկանում ենք Քաղավիացիայի պետական կոմիտեի պաշտոնական դիրքորոշումը հասկանալ խնդրի վերաբերյալ, եւ, որ կարծես թե ինքն է այն պաշտոնատար անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին:

«Նորից եմ կրկնում, հարցն ավելի ճիշտ է պարզաբանել ավիաընկերությունից: Սա՝ առաջինը: Եվ երկրորդ՝ ամեն մի պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի օդանավերի եւ ավիաընկերությունների թույլ տա թռիչքներ իրականացնել: Մենք էլ, եղել են ժամանակներ, որ հաշվի առնելով որեւէ ավիաընկերության հեղինակությունը կամ ինչ-որ խնդիր, ինքնուրույն որոշում ենք կայացրել չթույլատրել տվյալ ավիաընկերությանը գալ Հայաստան ու թռիչքներ իրականացնել: Եթե հիմա Իսրայելի պետությունը որոշում է կայացրել, որ TCO սերտիֆիկատ չունեցող ավիաընկերության թույլ չտա երկիր, դա բացառապես գտնվում է իր տիրույթում»,- նշեց Ստեփան Փայասլյանը՝ հավելելով, որ ինքը, իհարկե, տեղյակ է, բայց ճիշտ կլինի, որ ավիաընկերությունը խոսի այդ մասին, քանի որ Իսրայելն իրեն առաջարկ է արել, մանրամասներն ավելի լավ է իմանալ հենց նրանցից:

ՔԱԿ պաշտոնյան նաեւ մեզ խորհուրդ տվեց դիմել Կոմիտեի ղեկավարի օգնականին, եւ եթե վերջինս որոշի, որ ինքն է այն անձը, ով մեզ պետք է սպառիչ պատասխան տա, ինքն այդ պատասխանը կտա:

Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, արդյո՞ք Կոմիտեն խնդիրներ չի տեսնում այն բանում, որ գնալով ընդլայնվում է այն երկրների ցանկը, ովքեր իրենց օդային սահմանները փակում են մեր առջեւ, Ստեփան Փայասլյանն ասաց.

«Ձեր հարցն իրականում տեղ ունի, բայց ունենք այն, ինչ ունենք, եւ այս պահին այդ պետության դիրքորոշումը դեռեւս հստակ եւ վերջնական չէ»:

Նա նկատեց նաեւ, որ, եթե Եվրամիությունն արգելել է մեր օդանավերին եվրոպական տարածք մուտք գործել, ուրեմն դրա համար հիմքեր է ունեցել:

«Այսինքն՝ չի ուզում, որ իր օդային տարածքով թռչի, եւ Աստված մի արասցե, հանկարծ վթար լինի: Եվ զգուշացնում է իր քաղաքացիներին, որ տվյալ ավիաընկերությունը խնդիր ունի»,- ասաց ՔԱԿ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը:

Հիշեցրինք, որ մեր մտահոգությունը ոչ Եվրոպան է, ոչ Իսրայելը, այլ այն, որ երկրի հեղինակությունն է տուժում, եւ, փաստորեն, կարող է գործել ձնագնդու էֆեկտը, ու Եվրոպայից ու Իսրայելից հետո այլ երկրներ եւս չցանկանան իրենց օդային տարածքներում տեսնել մեր օդանավերը:

«Ես հասկանում եմ՝ Դուք ինչի մասին եք խոսում, եւ շարունակում եմ, որ, եթե կա փաստ, որ, եթե նման որոշում է կայացվել մի պետության կամ հեղինակավոր կառույցի կողմից, ուրեմն կարելի է ենթադրել, որ կարող էր նման էֆեկտ լինել: Հետեւաբար՝ մեզ մնում է ջանքեր ներդնել, ուղղել այդ ամենը եւ հակառակն ապացուցել: Ընդունում են, որ դա կամայականություն չէ, եւ կարող էր ինչ-որ մեկի կյանքը վտանգվել: Այնպես որ, ավելի լավ է շտկել խնդիրներն ու գնալ առաջ»,- ասաց Ստեփան Փայասլյանը:

Խոսեցինք նաեւ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանի հետ, ով, չգիտես ինչու, չհաստատեց դեպի Իսրայել չվերթերի սահմանափակման մասին լուրերը՝ նշելով, որ այս պահին ամեն բան խոսակցությունների մակարդակում է, սակայն որեւէ պաշտոնական ինֆորմացիա իրենք դեռ չունեն:

«Այս պահին մենք որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունենք, որ որեւէ հայկական ավիաընկերություն չի կարողանալու թռչել Իսրայել: Մեր չվերթերը պլանավորված են եւ իրականացվելու են՝ ըստ չվացուցակի: Այս պահին ես որեւէ այլ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք որքան հայկական, նույնքան էլ միջազգային ավիաընկերություն են այն առումով, որ միջազգային թռիչքներ են իրականացնում, հետեւաբար՝ նման տեղեկությունն առաջինն իրենց կհասներ:

Թե ինչու Գեւորգ Խաչատրյանը հերքեց անհերքելին, չգիտենք: Կարող ենք ենթադրել միայն, որ միգուցե դա արվեց չխախտելու համար ՔԱԿ-ավիաընկերություն պայմանավորվածությունը, կամ գուցե ինչ-որ բանի են սպասում ու չեն ուզում՝ լուրը տարածվի: