Ո՞վ չէր ուզենա սեփական ոստիկանության քննչական վարչություն ունենար. Փաշինյան
Երբ մենք գույք օտարելիս հավելյալ պայմաններ ենք դնում, անգամ հյուրանոց կառուցելու դեպքում, դա աճուրդի դրվող տարածքի կամ շինության պոտենցիալ գինը էականորեն նվազեցնում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Պետք է հասկանալ՝ պրոֆիլը չփոխելու պահանջը մեզ բերո՞ւմ է այն եկամուտները, որը նվազում է պրոֆֆիլի պայման դնելու պարագայում: Իսկ ինչո՞ւ հյուրանոց. Նման հարց է առաջանում: Ով ինչ ուզում է, թող կառուցի»,-ասաց նա:
Սրան արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Միշտ չէ, որ պրոֆիլի պահպանման պահանջի խնդիր կա: Օրինակ Մոսկովյան-1 հասցեն ոստիկանության քննչականն է եղել, դժվար թե այդտեղ մենք պրոֆիլի պահպանման խնդիր ունենայինք»:
Ապա Փաշինյանը կատակով հավելեց. «Ավելի շատ կարժենար այդ գույքը, ով չէր ուզենա ոստիկանության քննչական վարչություն ունենար սեփական»:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով