Որքան էլ ասեն, թե բնակչության համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենը լիրիկական է հնչում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 19-ից գազը թանկացել է: Իհարկե, բնակիչ-սպառողների համար սակագները մնացել են անփոփոխ, սակայն խոշոր սպառողների համար սակագինը բարձրացել է: Անցել է ընդամենը տասը օր, եւ հետեւանքներն արդեն նկատելի են:
Մասնավորաբար, այս օրերին վարորդներն արձանագրում են, որ այս թանկացումն իրենց զգացնել է տվել գազալցակայաններում, ուր սեղմված գազի գինը բարձրացել է մոտ տասը տոկոսով: Մյուս կողմից՝ որոշակի բացասական ազդակներ են ստացվում նաեւ այլ ապրանքների թանկացման առումով: Տնտեսագետները նշում են, որ գազի գնի բարձրացման հետ կապված՝ թանկացումները դեռ կշարունակվեն:
«Որքան էլ ասեն, թե որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա:
Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միեւնույն է, ավելի կարեւոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Երբ ասում են՝ տեսեք՝ գազը թանկացել է միայն խոշոր սպառողների համար, սրա մեջ որոշակի բառախաղ կա, որի նպատակն ուղղակի մարդկանց շփոթեցնելն է: Իրականում հենց բնակչության համար է թանկանում, որովհետեւ ապրանքների սպառողը բնակիչն է»,- իր հերթին մեզ հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ գազի թանկացումը ավտոմատ կերպով դրա հետ կապված ապրանքների թանկացմանն է հանգեցնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ