Արման Թաթոյանը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի առնչությամբ դիմել է Տիգրան Ավինյանին
ՄԻՊ Արման Թաթոյանը եթերային տաղավարներում դիմակներ կրելու պահանջի հետ կապված՝ գրություններ է հասցեագրել պարետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ժուռնալիստների միությունը։
«Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ս/թ հուլիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) էր դիմել՝ կապված եթերային տաղավարներում դիմակներ կրելու՝ պարետատան պարտադիր պահանջի հետ:
Հիշեցնենք, որ ՀԺՄ նախագահը և մի քանի տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ այս հարցով պաշտոնական նամակով և հրապարակային հայտարարությամբ դիմել էին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին: Առ այսօր պատասխան չկա:
Դիմումի մեջ նշված էին այն բոլոր հիմնավորումները, որոնք ապացուցում են եթերային տաղավարներում դիմակներ կրելու անիմաստ լինելն ու շատ դեպքերում՝ անհնարինությունը, նշվել էր, որ այդ պահանջն անհարկի խոչընդոտներ է ստեղծում տաղավարում աշխատող հաղորդավարի համար:
Աշխարհի որևէ երկրում հեռուստատաղավարներում ոչ հաղորդավարները, ոչ նրանց հյուրերը դիմակներ չեն կրում, նման պահանջ առհասարակ դրված չէ:
ՀԺՄ նախագահի գրությանն ի պատասխան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել էր, որ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով գրություններ է հասցեագրել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, հավելել էր, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
«Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվամիջոցների գրասենյակներ ՀՀ ոստիկանության ծառայողների այցի հետ կապված հարցը մեր ուշադրության կենտրոնում է, այդ մասին հանդես եմ եկել հրապարակային հայտարարությամբ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ եմ հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետին և Հեռուստատեսային և ռադիոյի հանձնաժողովի նախագահին»,- գրված էր ՀԺՄ նախագահ Ս. Սեյրանյանին ՄԻՊ Արման Թաթոյանի պատասխանի մեջ»,- ասված է միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ