Մադրիդցի դասախոսը հոդված է հրապարակել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին
Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, մի շարք լրատվամիջոցների թղթակից Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:
Սերնան հոդվածում El Imparcial կայքում հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը, 2016թ. Ապրիլյան պատերազմին, ինչպես նաև հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Հուլիսի 12-ին ադրբեջանական զորքերն անակնկալ կերպով հարձակվեցին Տավուշի մարզի վրա ՝ Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանին սահմանակից տարածքում: Ռազմական գործողությունների ընթացքում զոհվեցին 12 ադրբեջանցի զինվորականներ, մեկ խաղաղ բնակիչ և չորս հայեր: Ադրբեջանական բանակն ականանետներով հրետակոծեց Այգեպար և Մովսես գյուղերը, սակայն, ի վերջո, հայկական բանակը դիմադրեց, և ադրբեջանական զորքերն ունեցան մեծ թվով զոհեր և նյութական կորուստներ: Այս ամենից հետո Բաքվի արձագանքը հայկական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանին սպառնալն էր»,- գրել է հոդվածի հեղինակը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ