Ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևի, թե երբ պետք է ԿԳՄՍ նախարարը լայվ մտնելու
ԲՈՒՀ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների հետ ԱԺ-ում հանդիպում են «ԻՄ Քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։ Պատգմավորները նախ առաջարկեցին լսել դիմորդների ծնողների առաջարկները։ Փորձեցին հասկանալ ինչպես կարող են կամուրջ հանդիսանալ նրանց և նախարարության միջև։
Մասիս Բաբալյանը՝ դիմորդի ծնող է, ասաց, որ նոր կարգն ընդունվել եւ ուժի մեջ է մտել մայիսի 26-ից, հետեւապես չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ դիմորդները մայիսի 25-ից են հայտերը ուղարկել ԲՈՒՀ ընդունվելու համար։
«Լսել եք ԳԹԿ տնօրենի տեղակալին, նախարարության համապատասխան վարչության պետին, սակայն այդ օրը դիմորդներից և ծնողներից ոչ ոք ներկա չի եղել։ Բնականաբար իրենք պետք է պաշտպանեին այն կարգը որով որ առաջնորդվել էին։ Նոր կարգը վարչապետն ստորագրել է մայիսի 25-ին և գործել է հաջորդ օրվանից։ ԿԳՄՍ նախարարը և լայվերում, և երկու օր առաջ ֆեյսբուքում ասում էր, որ ապրիլ ամսից նոր կարգին ծանոթացրել է։ Եթե դեռ կառավարությունը որոշում չի կայացրել ԿԳՄՍ նախարարը ի՞նչ իրավունք ուներ ապրիլի 30-ին արդեն ասել, որ գործելու է այսպիսի կարգ, որը օրենքի խախտում է։ Ինքը այդ իրավունքը չուներ»,- ասաց Բաբալյանը։
Ծնողը տեղեկացրեց, որ այն դիմորդները որոնք իրենց են միացել՝ պահանջում են սովորելու իրենց սահմանադրական իրավունքի իրացումը։ Բազմաթիվ ուսանողների է ճանաչում, որոնք առաջին հայտով են ընդունվել, որոնք նույնպես տեղյակ չեն եղել կարգին։
«Երբ նախարարը ասում է, որ բոլոր միջոցներով ներկայացրել են կարգը, ոչ մի դիմորդ պարտավոր չի առավոտից երեկո հետևի, թե երբ պետք է ԿԳՄՍ նախարարը լայվ մտնելու, որպեսզի տեսնի նա ինչ է խոսում։ Գոյություն ունի պատշաճ ծանուցման կարգ, որը չի իրականացվել։ Այն կարգը, որ ընդունվել է Կառավարության որոշմամբ, դա կարող է միայն գործել համաձայն օրենքի 2021-2022 թվականների դիմորդների համար։ Հետո հունիսի 29-ին ԱԺ-ն արտակարգ դրությամբ պայմանավորված օրենք է ընդունում, ըստ որի ԲՈՒՀ-երի ընդունելության հետ կապված կարգում կարող է փոփոխություն լինել։ Բայց քանի որ օրենքը ընդունվել է կառավարության՝ մայիսի 21-ին ընդունված օրենքից հետո, քանի որ խստացնող օրենք է, հետադարձ ուժ չունի։ Բոլոր առումներով ԿԳՄՍՆ-ն և ԳԹԿ-ն թույլ են տվել խախտումներ»։
Հիշեցնենք, որ ընդունելության մրցույթի կարգը փոխվել է այս տարվա մայիսին։ Առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ, այսինքն՝ մրցակցությունն ընթացել է նույն մասնագիտությունն առաջին հայտով նշած դիմորդների միջև։ Ցուցարար դիմորդները բողոքում են, թե այս փոփոխության մասին Կրթության նախարարությունը պատշաճ չի իրազեկել, ինչի հետևանքով հարյուրավորները դրական շեմը հաղթահարելով բուհ չեն ընդունվել կամ բավարար միավորներ ստանալով՝ նախընտրելի ֆակուլտետներից են դուրս մնացել։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ