ՌԲԿ. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը
Հայ-ռուսական հարաբերությունների մասին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ բացասական արձագանք ստացավ: Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հուլիսի 18-ին Մարգարիտա Սիմոնյանը Թելեգրամի իր ալիքում դիմել է ՀՀ իշխանություններին. «Ի պատասխան բազմամյա բարության եւ պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է: Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու»:
«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մի՞թե դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ո՛չ»,-նշել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածքներ են:
Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված դժգոհությունները՝ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցները ոչ թե անհատներն են, այլ հայ ժողովուրդը: «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, այլ հայ ժողովուրդը: Դա կարեւոր նրբություն է»,-նշել է նա:
Պատասխանելով ՀՀ-ում արեւմտամետ ՀԿ-ների հետ կապված դժգոհություններին՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ այդ կազմակերպություններն աշխատել են նաեւ մինչ 2018 թվականը՝ իր իշխանության գալը: «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ ոչ ոք ՀՀ կառավարության՝ ռուսամետ լինելու հարցում որեւէ կասկած չուներ: Այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Եթե նրանք այդքան ռուսամետ էին, ինչո՞ւ չփակեցին այդ կազմակերպությունները»,-նշել է Փաշինյանը:
Փաշինյանը հարցազրույց է տվել Երեւանում հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին սկսված սրումից հետո:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ