Դատարանի անմարդկային որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում գործով որպես մեղադրյալ անցնող Յուրի Խաչատուրովը դատարանից խնդրեց երկու օրով Հայաստանը լքելու թույլտվություն տալ։
«Բոլորից հայստնի է, որ պարոն Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Թեթրի Ծղարո համանքում եւ վերջինիս ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018թ․ նոյեմբերից չի եղել այնտեղ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերը ամեն երեքշաբթի են նշանակվում, դատարանից թույլտվություն ենք խնդրում դատական նիստերի միջակայքում երկու օրով լքելու Հայաստանի սահմանը։ Եթե այս ընթացքում հրատապ անհրաժեշտություն կլինի Հայաստանում գտնվելու վերաբերյալ, ժամերի ընթացքում կարող ենք ապահովել նրա ներկայությունը»,- միջնորդությունը ներկայացրեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից Վրաստանը բացում է սահմանները եւ իրենք նախապես կճշտեն՝ եթե երկշաբաթյա ինքնամեկուսացման կանոն գործի, ապա Խաչատուրովը չի մեկնի։
Մեղադրող կողմը կտրականապես չառարկեց՝ նշելով, որ տեսնում է վերադարձի խոչընդոտի ռիսկեր եւ նպատակահարմար է տեսնում հարցը քննարկել այն ժամանակ, երբ սահմաններում շարժը վերականգնելուց հետո հայտնի կլինի սահմանահատման ռեժիմը։
Դատարանը ի վերջո մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ռիսկ է տեսնում, որ Խաչատուրովը կարող է դրանից հետո չկարողանալ ժամանակին վերադառնալ Հայաստան եւ նիստը հետաձգելու խնդիր առաջանա։ Մասնավորապես, դատավորը հիշատակեց այս պահին Հայաստանում գործող ինքնամեկուսացման վերաբերյալ պարտադիր պահանջը եւ նշեց, որ չի բացառում՝ Վրաստանում նույնպես նման պահանջ գործի։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ