«Հայոց պատմության» հայեցակարգի նախագիծը կազմված է հապճեպ, միակողմանի եւ լուրջ վերմշակման կարիք ունի. ՀՊՄՀ ամբիոն
Խաչատուր Աբովյանի անվան ՀՀՊՄՀայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնը նիստ է հրավիրել են անդրադարձել ԿԳՄՍՆ կողմից ներկայացված հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի եւ «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի նախագծին:
Նիստում տեքստ է ընդունվել, որում ասվում . «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի մշակումն ու ուսումնական գործընթացի մեջ ներառումն այսօր իսկապես կարեւոր խնդիր է, որն անհրաժեշտ է իրականացնել պատմական հավաստի սկզբնաղբյուրների, նորահայյտ փաստերի, դրանց հիման վրա տասնամյակներ շարունակ հայ եւ այլազգի առաջատար ու մեծանուն պատմաբանների, արեւելագետների, լեզվաբանների, հնագետների եւ ազգաբանների մշակած գիտական հիմնարար աշխատությունների, թեզերի ու հիմնադրույթների օգտագործումով` ներառելով նաեւ առարկայի դասավանդման արդի մեթոդներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:
Ուզում ենք կարծել, որ հենց այդպիսի նպատակ են փորձել որդեգրել նաեւ «Հայոց պատմություն» եւ «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի քննարկման ներկայացված նախագծերի հեղինակները:
Միեւնույն ժամանակ գտնում ենք, որ հապշտապ, մեկուսի, հավակնոտ,ինչ-որ տեղ ինքնագլուխ կերպով կազմված նման «հայեցակարգի» բացթողումներն այնքան ակնհայտ են, որ խնդիրն իրականացնելու համար մասնագիտական խորը գիտելիքներ, երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ եւ պատմական իրադարձություններն ու անցքերը հաջորդաբար հայեցի շարադրելու հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման ու խորհրդատվության առաջնահերթ կարիք ունեն: Հայեցակարգերում, հատկապես «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի պարագայում, բացարձակապես հաշվի առնված չեն սովորողների տարիքային առանձնահատկությունները:
Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները բազմաթիվ անհասկանալի եւ խրթին ձեւակերպումներով, փորձել են ստեղծել մի խառնաշփոթ՝ նպատակ ունենալով հակակրանք ստեղծել առարկաների նկատմամբ: Այն ինչ պետք է լիներ հակառակը:
Չխորանալով եւ չկենտրոնանալով սույն «հայեցակարգերում»-ում ներկայացված վիճելի եւ/կամ անստույգ յուրաքանչյուր արտահայտության, եզրույթի, մեկնաբանության եւ ձեւակերպման վրա, ինչը մի-քանի տասնյակ (իսկ մանրամասն ու հիմնավոր քննարկման պարագայում նաեւ մի-քանի հարյուր) էջ տեքստ կներառեր ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատակիցները (այդ թվում՝ 2 ակադեմիկոսներ, պատմական գիտությունների 6 դոկտորներ եւ 10 թեկնածուներ) միաձայն գտնում են, որ ներկայացված նախագիծը կազմված է հապճեպ, միակողմանի եւ մասնագիտական լուրջ վերմշակման ու հիմնովին վերաշարադրման կարիք ունի:
Այն չի համապատասխանում իր գլխավոր նպատակին, ապագայում այս չափորոշիչների հիման վրա գրվելիք դպրոցական դասագրքերը չեն կարող սեր առաջացնել առարկայի նկատմամբ եւ աշակերտին տալ համակողմանի գիտելիքներ: Քննության ներկայացվող նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական եւ թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը, որոնց հաշվի չառնելու դեպքում անհնար է ստեղծել հաջողված դպրոցական դասագիրք:
Ըստ որում առաջնահերթ պահանջ է, որ նախագիծն իրականացնող խումբը համալրվի Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների պատմաբան-մեթոդիստներով եւ ազգաբաններով, ինչպես նաեւ փորձառու մանկավարժներով»:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ