Իշխանությունը որոշել է քանդել ԲՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը եւ Վարդան Ղուկասյանը, ով նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը:
Ծառուկյանը վճռական է տրամադրված եղել, սակայն կուսակիցներին հորդորել է թայմ աութ վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել Բագրատյանի դուրս գալը: «Թող Բագրատյանին հարցնեն»,- ասել է նա ու տեղեկացրել, որ ինքն էլ տեղյակ չի եղել նրա դուրս գալու մասին, բայց կռաhում է, թե ինչու եւ ինչպես:
Պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից: Մեր տեղեկություններով, իշխանությունը շատ վճռական է տրամադրված՝ որոշել է քանդել ԲՀԿ-ն։ Եվ դրա համար այլ բան չեն կարողանում մտածել, քան քրեական գործերով վախեցնելն է ու ստիպելը, որ դուրս գան խմբակցությունից։
Շատ ինտենսիվ աշխատում են Վարդան Ղուկասյանի, Միքայել Մելքումյանի, Արթուր Գրիգորյանի, Վարդեւան Գրիգորյանի վրա։ Նրանց, ում չեն կարող կոմպրոմատներով նեղել, փորձելու են «գնել»։
Օրինակ, Վահե Էնֆիաջյանին՝ որպես խոստումնալից կադրի, համոզելու են անցնել իրենց շարքերը: Տեղեկություններ կան, որ անձնական բնույթի կոմպրոմատներ էլ են շրջանառության մեջ դնելու, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու: Հավաքը կարճ է տեւել, Ծառուկյանը բարի հանգիստ է մաղթել, ասել է՝ հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինում»:
Մանրամասնեը՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ