Ինչպե՞ս է Վահրամ Ավետիսյանը հայտնվել Փաշինյանի տեսադաշտում. նախկին շեֆի որդու համար բարեխոսել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։
Մեծ հաշվով, Ավետիսյանը Ռուստամ Բադասյանի առաջ քաշած թեկնածուն է, սակայն մի տեղեկություն դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Բանն այն է, որ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը, ըստ որոշ լուրերի, զբաղված է վարչապետի հրահանգները մինչեւ դատական համակարգ իջեցնելով եւ համակարգի կուրացիայով, երկար տարիներ եղել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի օգնականը։
Նա վճռաբեկում աշխատանքի է անցել 2007 թվականին՝ եղել է իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 1 տարի անց՝ արդեն ավագ մասնագետ, ապա՝ 2009 թվականի մարտից, 23-ամյա աղջիկը նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ավագ օգնական, հետո՝ խորհրդական։
2014-ին նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Մեր տեղեկություններով, հենց նա է իր նախկին շեֆի որդու համար բարեխոսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ