Ինչպես են հանգիստն անցկացնելու պաշտոնյաները
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսն արձակուրդային ամիս է, բայց կորոնավիրուսը խախտել է բոլորի պլանները։ Չնայած շատերը հույս ունեին, որ գոնե օգոստոսին վիճակը կփոխվի, սակայն անգամ վրացական ծովը մնաց երազանք:
Որտե՞ղ է հանգստանալու նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցրինք նախագահականից։ «Նա դեռ այդ մասին չի մտածում»,- ասացին մեզ:
Մի հակասահմանադրական քայլը մյուսի հետեւից անող Արարատ Միրզոյանը նույնպես չի հանգստանալու՝ ՍԴ դատավորի թեկնածուներին պետք է «հորով-մորով» անի, մնա Երեւանում ու «տառապի»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 15 օրով է արձակուրդ գնալու: Ո՞ւր եք գնալու՝ հարցրինք նրան։ «Ոչ մի տեղ, Երեւանում` Հայաստանում եմ անցկացնելու արձակուրդս` ընտանիքիս հետ»: Փաստորեն, չեք կարող կազդուրվել, որ նոր ուժերով ձեռնամուխ լինեք աշխատանքին։ «Նման խնդիր չունենք, մանավանդ երկնքից որպես մանանա իջած լրագրողներիդ պատճառով մենք միշտ լադի վրա ենք. երկիր ենք կառուցում ձեր, ձեր որդիների, թոռների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ