Սրանով ամեն ինչ ոչ սկսվում է, ոչ էլ՝ ավարտվում
Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անկախ նրանից՝ ով ինչպիսի անձնական վերաբերմունք ունի Արթուր Դանիելյանի կամ Ալեն Սիմոնյանի հանդեպ առողջ տրամաբանությունը եւ իրավական սկզբունքները հուշում են, որ պետք է վերանալ անձերից ու դիտարկել միջադեպը։ Միջադեպը բոլորը հիշում են։
Հիմա մեղադրանք է առաջադրվել Ա. Դանիելյանին։ Աբսուրդ է, բայց եկեք
ՀՔԾ-ի մոտեցմամբ շարժվեք , իսկ այդ դեպքում՝
1. Արթուր Դանիելյանը ԿՐԿՆԵԼ է այն, ինչ նախորդ օրը հնչել է խորհրդարանում, ուրեմն
խորհրդարանում հնչածին եւս պետք է տրվի գնահատական։ Եթե այս դեպքում 258-ի 2-րդ մաս է, ապա մյուս դեպքում 258-ի 1-ին մաս պետք է տեսնեք։ (խուլիգանություն)
2. Եթե արարքը, որը ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք չէր հասարակական կարգի հանդեպ( խուլիգանության դեպքում դա անհրաժեշտ է), այլ անհարգալից վերաբերմունք էր կոնկրետ անձի հանդեպ, արժանանում է քրեաիրավական գնահատականի, ապա հարվածողի արարքը եւ ՊԵՏՔ է արժանանա քրեաիրավական գնահատականի։ Հետեւաբար Ալեն Սիմոնյանին եւս պետք է մեղադրանք առաջադրվի։
Մեղադրանք չառաջադրելը ձեր ցինիզմի կամ ամենաթողության չափը ցույց չի տալիս, ի վերջո Հայկ Սարգսյանի ու Մակունցի կատարմամբ դրա մաստեր կլասս այսօր տեսանք. այն ցույց է տալիս ձեր զգոնության բթացված լինելու չափը։ Դուք չեք զգում, որ երկրում իրավական վակխանալիա եք ստեղծել ձեր փնթի անգրագիտությամբ, տարրական իրավական նորմեր չիմանալով, բայց ավելի վատ՝ դուք չեք զգում, որ անցել ու անցնում եք թույլատրելիի գծերը, դուք չեք հավատում, որ պատասխան եք տալու մարդկանց լկտիաբար խաբելու համար՝ այն ամենն անելու համար, ինչի դեմ դուրս էիք եկել։
Սրանով ամեն ինչ ո՜չ սկսվում է, ո՜չ ավարտվելու է։ Սա այնքան խայտառակ գործ է, որ սրա ճակատագիրը, բացի կարճումից այլ ապագա ունենալ չի կարող։ Ինչ կշահեք դուք ու ինչ կշահի ընդդիմությունը դրանից՝ ժամանակը ցույց կտա։
Հ.Գ. Իշխանական եզակի գրագետ ու մասսայական ոչ գրագետ ներկայացուցիչնե՜ր մի դեղատոմս հուշեմ՝ զգոնության բթացման դեմ։
Կառաջարկեմ կարդալ Նասիմ Թալեբի «Սեւ կարապը»։ Կհարցնեք ինչու՞։ Ասեմ, իմ խորին համոզմամբ ձեր իշխանության ավարտը կապված է անսպասելի ու անկանխատեսելի սեւ կարապի այցելության հետ։ Կարդացեք ու գուցե հաղթահարեք թմբիրը։


















































Մեր ազգային արժանապատվությունը նվաստացնող տեսանյութը, ԱՆԻՐԱԿԱՆ Հայաստանը ու ՊԵԿ նախկին ղեկավար Դ. Անանյանի հարցազրույցը
Արմեն Սարգսյանն անում է նույնը, ինչ Փաշինյանը, ուղղակի ավելի գեղեցիկ ու գրագետ․ Արփինե Հովհաննիսյան. (տեսանյութ)
Փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է
Գիտե՞ք ովքեր կային կապիտուլյանտին արժանապատիվ ընդունելություն ցուցաբերած սյունեցիների շարքերում
«Արդարությունը և իրավունքը հաղթեցին»․ Արփինե Հովհաննիսյան
Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ