ՀՀ վարչապետը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ոտնահարել է ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները
ՀՀ կառավարությունը N 826-Ն որոշմամբ ընդունել է պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտության քննությունների ցանկը հաստատելու մասին: Սույն որոշումն ընդունվել է 2020 թվականի մայիսի 21-ին, ստորագրվել՝ 2020 թվականի մայիսի 25-ին, իսկ ուժի մեջ մտել՝ 2020 թվականի մայիսի 26-ին:
Մինչեւ սույն կարգի ուժի մեջ մտնելը` 2020 թվականի մայիսի 25-ին, ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմինը` «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ` ԳԹԿ), Dimord.am կայքի միջոցով տեղեկացրել է, որ սկսած 2020 թվականի մայիսի 25- ից բուհեր ընդունվելու համար դիմորդները կարող են ներկայացնել միայն առցանց հայտեր:
2020 թվականի մայիսի 25-ից ի վեր՝ հազարավոր դիմորդներ առցանց դիմում-հայտեր են ներկայացրել`
Դիմորդների հիմնական մասը տեղեկացված չի եղել, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի մայիսի 21-ին ընդունել է նորմատիվ իրավական ակտ, որը արմատական փոփոխություն է մտցնում բուհերի ընդունելության կարգի մեջ եւ որի համաձայն՝ եթե բարձր միավորներ ստանալու ակնկալիք ունեցող դիմորդները չառաջնորդվեն այդ նոր կարգի դրույթներով, ապա հնարավոր է՝ զրկվեն կրթություն ստանալու իրավունքից:
Այսինքն, դիմում-հայտերի ընդունման գործընթացը առցանց եղանակով մեկնարկել է եւ՛
2020 թվականի մայիսի 21-ին ընդունված նորմատիվ իրավական ակտի հիման վրա:
Սակայն հետագայում ԳԹԿ-ն քննության արդյունքերը ամփոփել է բացառապես 2020 թվականի մայիսի 21-ին ընդունված նորմատիվ իրավական
25 հուլիս, 2020 թվական
26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն նորմատիվ իրավական ակտի հիման վրա, որը ուժի մեջ է եւ գործում է առ այսօր (տես՝26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն նորմատիվ իրավական
ակտի դրույթների հիման վրա, եւ՛ակտի հիման վրա: Այն նորմատիվ իրավական ակտի հիման վրա, որը չի գործել դիմում-հայտի ներկայացման առաջին օրը` 2020 թվականի մայիսի 25- ին:
Արդյունքում, շուրջ 1000-ից ավելի դիմումատու, ստանալով բարձր միավորներ, զրկվել են կրթություն ստանալու իրավունքից, որը հիմնարար իրավունք է՝ նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ։
Այսպես, ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝
«Պետությունը պարտավորվում է պաշտպանել կրթությունը»: 38-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթակն հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք»:
6-րդ հոդվածի համաձայն`
«Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
73-րդ հոդվածի համաձայն`
«Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 75-րդ հոդվածի համաձայն` Օրենքները եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո»:
Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
«Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր»:
78-րդ հոդվածի համաձայն`
«Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:
80-րդ հոդվածի համաձայն`
«Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ դրույթների էությունն անխախտելի է»:
Վերոնշյալ իրավանորմերը, կիրառելով սույն իրավիճակին, կարող ենք արձանագրել, որ ԳԹԿ-ն, ամփոփելով բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները՝ խախտել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված 1000-ից ավելի դիմորդի վերը նշված իրավուքները:
ՀՀ կառավարությունը, ընդունելով N 826-Ն որոշումը, չի պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ դրույթները:
Բուհերի 2020-2021 թվականների ընդունելության նոր կարգը ընդունվել է ոչ թե օրինականության սկզբունքից ելնելով, այլ կամայականության միջոցով: COVID-19 համաճարակի անվան ներքո ընդունվել եւ կիրառվել է նորմատիվ իրավական ակտ, որը խոչընդոտ է ստեղծել 1000-ից ավել բարձր միավորներ ստացած դիմորդների կրթության իրավունքը իրացնելու հարցում:
ՀՀ կառավարության նման գործունեությունը վկայում է հանցավոր ինքնավստահության մասին: ՀՀ կառավարությունը կարծում է, որ կարող է ընդունել անօրինական որոշում եւ այն կիրառելով՝ խախտել հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքներ`տվյալ դեպքում կրթության իրավունքը:
ՀՀ վարչապետի կողմից ղեկավարվող կառավարության նախաձեռնության վերաբերյալ նրա հայտարարությունը, այն է՝ «Հիմա դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց», 1000-ից ավելի երիտասարդների համար դարձավ հոգս եւ հոգեբանական ճնշում:
ՀՀ վարչապետի եւ ՀՀ կառավարությունը ԲՈՒՀ ընդունվող հազարավոր դիմորդներին COVID-19 համաճարակի անվան ներքո դատապարտեց խորհրդային կոռուպցիոն համակարգի ճիրաններին:
1000-ից ավել բարձր միավորներ ստացած դիմորդներին կրթություն ստանալու իրավունքից զրկելը ՀՀ վարչապետից հստակ պարզաբանում եւ լուծում է պահանջում:
ՀՀ վարչապետը վերոնշյալ «լազաթ տված» որոշումը ընդունելիս եւ ստորագրելիս ծանոթացել էր օրենքով սահմանված ամփոփաթերթի՝ տվյալ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ պետական-իրավական փորձաքննության եզրակացությանը, արված դիտողություններին եւ առաջարկություններին՝ դրանք ընդունելու կամ չընդունելու, չընդունելու դեպքում՝ չընդունելու հիմնավորումներին, իսկ դիտողություններ եւ առաջարկություններ ստացված չլինելու դեպքում՝ դրանց մասին տեղեկություններին:
Չնայած այս ամենին՝ ՀՀ վարչապետը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ոտնահարել է ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք հստակ արձանագրել որ, իրավիճակն իր հանգուցալուծումը կստանա դատական գործընթացների միջոցով՝ դատական պաշտպանության իրավունքի իրացմամբ ։
Զարուհի Փոստանջյան
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով