ՍԴ անդամի թեկնածուի հետ կապված լարվել են Ռուստամ Բադասյանի ու Վահե Գրիգորյանի հարաբերությունները
Իշխանության ներսում կուլիսային պայքարը նոր թափ է հավաքում։ «Հրապարակ»-ի տեղեկութուններով՝ վերջերս խիստ լարվել են Արդրադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հարաբերությունները։
Բանն այն է, որ ԱԱԾ-ում ու իրավական բլոկում յուրայիններին տեղավորելուց հետո, Բադասյանն անցել է դատական համակարգին։ Երկու օր առաջ ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց իրավաբան Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Եւ սա արդարադատության նախարարի իդեան է։ Պարզվում է՝ այս որոշումը անակնկալ է եղել ոչ միայն «Իմ քայլի», այլև ՍԴ անդամ, ՀԱԿ-ի հետ մերձ կապեր ունեցող Վահե Գրիգորյանի և նրա մերձավոր շրջապատի համար։
Բանն այն է, որ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանն ու իր կինը՝ Լուսինե Հակոբյանը, որոնք կանգնած են հեղափոխականների իրավական բարեփոխումների ինչպես նաև Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության համար երկու տարի մղվող պայքարի ետեւում, համարում էին, որ 3 դատավորի հեռացումից հետո, իրենք վաստակել են ՍԴ անդամներ նշանակելու իրավունքը եւ պատրաստվում էին յուրայիններին մտցնել Բարձր դատարան։
Մինչդեռ Բադասյանը վերջին պահին մտել է Նիկոլ Փաշինյանի մոտ և համոզել է նրան առաջադրել Վահրամ Ավանեսյանի թեկնածությունը՝ երաշխավորելով, որ նա ամբողջության իր վերահսկողության տակ է գտնվում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վահե Գրիգորյանն ու նրա մերձավորները կառավարության նիստի օրակարգից են տեղեկացել, որ ՍԴ դատավորի իշխանական թեկնածուն Ավանեսյանն է։ Հենց դա է պատճառը, որ Վահե Գրիգորյանի հետ կապված իշխանական որոշ լրատվամիջոցներ և իրավաբաններ արդեն երկու օր է՝ սուր քննադատության են ենթարկում Վահրամ Ավետիսյանին՝ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նրա հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, ազդեցիկ դեր է ունեցել Հայաստանի դատական համակարգում, անձամբ է ղեկավարել «Մարտի 1»-ի գործով բանտարկյալների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի դատավճիռների կայացման պրոցեսը։
Թե ինչով կավարտվի Ռուստամ Բադասյան-Վահե Գրիգորյան պայքարը, ցույց կտա ժամանակը։ Բայց մի բան փաստ է, Սահամանդրական դատարանի խնդիրը կանգնել է իշխանությունների կոկորդին և սահմանադրական ճգնաժամը նորանոր դրսեւորումներ է ունենալու՝ իշխող ուժի համար լրացուցիչ պրոբլեմներ ստեղծելով:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով