Դիմորդների ընդունման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը կվիճարկենք Վարչական դատարանում՝ հատուկ վարույթի կարգով, կդիմենք նաև ՍԴ և ՄԻԵԴ
Նորմատիվ իրավական ակտ է ընդունվել, որը պատշաճ չի ծանուցվել: Եթե ընդունենք, որ մայիս 25-ին է որոշումը ընդունվել, ուրեմն առնվազն մայիս 26-ին է փաստաթուղթն ուժի մեջ մտել, ինչը նշանակում է, որը այն հետադարձության հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Այս մասին այսօր բուհ չընդունված դիմորդների ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, համաձայն որի՝ 59-րդ կետով դիմորդների հայտ ներկայացնելու հետ կապված փոփոխություն է կատարվել, որի մասին դիմորդները բավարար իրազեկված չեն եղել:
«Չեմ կարող ասել՝ Կառավարության որոշումն իրավական անգրագիտության, թե մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների: Այն, ինչ ընդունել է Կառավարութունը, ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, մենք սահմանել ենք հակաքայլեր: Կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել, մենք չորեքշաբթի կվիճարկենք Վարչական դատարանում՝ հատուկ վարույթի կարգով:
Քննարկում ենք և արդեն ունենք հստակ դիրքորոշում, որ մյուս շաբաթվա մեջ կդիմենք Սահմանադրական Դատարան և ՄԻԵԴ: Մասնագետներ կան, որ մեր քայլերը չեն ընդունում, սակայն ակնհայտ է՝ մենք չունենք ՍԴ, ՄԻԵԴ դիմելու կանոնների սպառման խնդիր, այսինքն ներպետական ատյաններով անցնելու խնդիր չունենք, քանի որ և՛ Եվրոպական դատարանի, և՛ ՍԴ պրակտիկայի համատեքստում, մի դեպքում սահմանադրականության, մյուս դեպքում՝ Եվրոպական կոնվենցիայով իրավունքների խախտումը ներպետական ատյաններում սպառելու ոչ արդյունավետ միջոցներ են»,- նշեց փաստաբանը:
Ալեքսանդր Կոչուբաևը նշեց նաև, որ որպես վերջին տարբերակ Վարչական դատարան կդիմեն՝ կրկին վիճարկելու Կառավարության որոշումը. «Դիմորդներին ծանուցման խնդիրներ են եղել, որը ընդունել է նաև ԿԳՄՍ փոխնախարարը՝ ասելով, որ 15 000 դիմորդի իրենք չէին կարող զեկուցել: Եթե լինեին 1000 հազար կամ 1 մլն դիմորդ, նրանք պարտավոր էին իրազեկել, սա հանրային, իրավական քաղաքականություն է, և պետությունը պարտավոր է զեկուցել: Պետք է արձանագրել, որ կա Կառավարության թերացում իրավական դաշտում, կա նախարարության թերացում և կա իրավակիրառ թերացում։ Այս հարցերով դիմորդներից բազմաթիվ լիազորագրեր ենք ստացել և չորեքշաբթի պաշտոնապես հայցը կմուտքագրենք դատարան»,- նշեց նա:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով