Կրթությունը այն ոլորտը չէ, որտեղ յուրաքանչյուր կառավարություն կարող է կատարել իր փոփոխությունները․ պատմաբան
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նոր հայեցակարգը եւ չափանիշները, որոնք վերաբերում են հայոց պատմության՝ որպես առարկա դասավանդմանը, սխալ են: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
Ըստ նրա՝ իր ղեկավարած ամբիոնը հուլիսի 22-ին առցանց նիստ է անցկացրել ամբիոնի 22 անդամների մասնակցությամբ, եւ բոլորը միաձայն արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքն այս հարցում: «Արդյունքում, մենք որոշեցինք հինգ էջանոց փաստաթուղթ կազմել, որտեղ հայտնել ենք մեր որոշումը: Այնտեղ նշված են հիմնական հայեցակարգային խնդիրները: Մենք ուշադրություն ենք հրավիրել այն տերմինների եւ ուղղագրական սխալների վրա, որոնք առկա են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ Հայոց պատմության դասավանդման մասով նոր հայեցակարգի վերաբերյալ փաստաթղթում: Այդպիսի փաստաթուղթը պատիվ չի բերում նախարարությանը:
Բայց մեզ համար կարեւոր է այս խնդրի հայեցակարգային կողմը: Նոր գրքերի թողարկման համար վերցվել են ամերիկյան եւ սինգապուրյան մոդելները, եւ դրանք լրացվել են տվյալներով եւ փաստերով Հայաստանի պատմությունից: Այդպիդի մոտեցումն ինքնին շատ տարօրինակ եւ անընդունելի է: Ամբողջ աշխարհում ամերիկյան, սինգապուրյան եւ կրթական այլ մոդելների նկատմամբ ամենայն հարգանքով, սակայն եթե ՏՏ ոլորտում կարելի է ինչ-որ երկրից ինչ-որ մոդել վերցնել եւ պատճենել, ապա հումանիտար առարկաների դեպքում, հատկապես՝ ազգային ինքնությանը վերաբերող առարկաների դեպքում դա անընդունելի է»,- դժգոհեց Մովսիսյանը:
Ինչպես նշեց պրոֆեսորը, յուրաքանչյուր երկիր ունի իր պատմությունը, յուրաքանչյուր երկիր անցել է իր պատմական ուղին, եւ նրանց պատմության գրքերը չեն կարող ներգրավվել հայկական իրողությունների մեջ: Ըստ Մովսիսյանի՝ նախարարությունում պարզապես անտեսել են Հայաստանի պատմության գոյություն ունեցող գրքերը: Նա շեշտեց, որ կրթությունն այն ոլորտը չէ, որտեղ յուրաքանչյուր նոր կառավարություն կարող է կատարել իր փոփոխությունները եւ առանձնացնել ինչ-որ նախապատվություններ: Պատմաբանը շեշտեց, որ նախարարությունը նույնիսկ հաշվի չի առել պատմության գրքերը վերափոխելու նախկին փորձը եւ գնացել է իրենց ճանապարհով: «Եղած գրքերը որպես հիմք վերցնելու, դրանք խմբագրելու, ինչ-որ կերպ բարելավելու փոխարեն, նրանք ամբողջովին որոշել են անտեսել դրանք: Մենք չենք ասում, որ դրանք իդեալական են, բայց դրանց վրա կարելի է աշխատել եւ ավելի լավը դարձնել»,- նշեց պրոֆեսորը։
Ըստ Մովսիսյանի՝ Հայաստանում առկա պատմության գրքերը լիովին բավարարում են սահմանված պահանջները եւ պատշաճ մակարդակով հայրենասիրության զգացում են դաստիարակում երիտասարդության մեջ: Միեւնույն ժամանակ, ամբիոնի վարիչը պարզաբանեց, որ Հայաստանում միջնակարգ դպրոցներում պատմություն դասավանդվում է 6-ից 9-րդ դասարաններում:
«Սակայն այժմ առաջարկվում է այս առարկան դասավանդել 7-րդ դասարանից, սակայն միեւնույն ժամանակ ավելացնել ժամերի քանակը՝ կորած 6-րդ դասարանն ինչ-որ կերպ փոխհատուցելու համար: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ոչ մի խնդիր չկա: Սակայն դասագիրքը սկսվում է «Ներածությունից», իսկ հետո մենք անմիջապես անցնում են Ուրարտուի պատմությանը՝ բաց թողնելով հայկական էթնոսի ձեւավորման ժամանակահատվածը եւ շատ այլ հատվածներ: Այսինքն, նրանք անմիջապես անցնում են մ.թ.ա. 9-րդ դարին»,- նշեց պատմաբանը՝ բացատրելով, որ նախարարությունում փաստացի բաց են թողնում տարածաշրջանի պատմության 2500 տարին։ Բացի այդ, ինչպես նշեց Մովսիսյանը, նախարարությունում որոշել են բաց թողնել Բագրատունյաց դարաշրջանին նվիրված մի ամբողջ հատված: Այնպիսի թագավորություններ, ինչպիսիք են Վասպուրականը, Տաշիր-Ձորագետը, Սյունիքը, Կարսը եւ շատ ուրիշներ, պարզապես որոշել են չնշել՝ չնայած դրանք մի ամբողջ տարածաշրջանի լուրջ մշակութային արժեքների հիմնադիրներն են: Բաց է թողնվել նաեւ Առաջին աշխարհամարտի տարիներին հայկական կամավորական շարժման մասին հատվածը:


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով