Արամ Սարգսյանը կդառնա փոխվարչապետ․Ավինյանը չի կարողանում բացել Ամուլսարի հանքը
Politik.am-ը գրում է. «Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանից։ Որպեսզի թիմում դժգոհություններ չլինեն և ճեղք չառաջանա` Փաշինյանը փորձում է համավարակի տապալումը և տնտեսական մի շարք խնդիրների չլուծումը բարդել հենց Ավինյանի վրա։
Հիմա Ավինյանի վրա անլուծելի խնդիր է դրված՝ նրանից պահանջում են, որպեսզի ելքեր գտնի և բացի Ամուլսարի ոսկու հանքը, որը լուրջ ֆինանսական հոսքեր կապահովի Հայաստանի համար։ Հիմա առավել քան երբևէ Փաշինյանի կառավարությունն այդ փողերի կարիքն ունի։
Սրանով է պայամավորված, որ Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին։ Ավինյանը լավ է հասկանում, որ եթե կարողանա լուծել ոսկու հանքի շահագործման խնդիրը, ապա իրեն «կներվի» նաև համավարակի դեմ պայքարի տապալման պատմությունը և նա կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում։
Ավինյանի գործերը բարդանում են, քանի որ իրեն հավանական փոխարինող Արամ Սարգսյանը վերջին ամիսների ընթացքում հարցազրույցներ է տալիս, խոսում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կարևորության մասին, մեղադրում բնապահպաններին Ռուսաստանի կողմից ֆինանսավորվելու մեջ։ Սարգսյանը հստակ հասկացնում է վարչապետ Փաշինյանին, որ եթե ինքը լիներ փոխվարչապետ, ապա միանշանակ կբացեր հանքի ճանապարհը։
Ելնելով ստեղծված իրավիճակից և բնապահպանների ու շրջակա բնակավայրերի տրամադրություններից կարելի է ենթադրել, որ Ավինյանը չի կարողանա բացել հանքի ճանապարհը ու կհեռացվի, նրան կգա փոխարինելու Արամ Սարգսյանը և ամեն գնով կփորձի բացել հանքը, անգամ բռնության ճանապարհով»։


















































Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին
Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Առևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆ
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով